ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Թափուր աշխատատեղեր

Իրավական ապահովման ծառայության առաջատար մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

      • Բանկի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ քաղաքացիաիրավական պայմանագրերի (աշխատանքային, առուվաճառքի, վարձակալության, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման և այլն), համաձայնագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, փոփոխում, դիտարկում, լրամշակում և նշագրում:
      • Բանկային գործառնությունների հետ կապված պայմանագրերի (վարկային, գրավի, երաշխավորության, երաշխիքի, ավանդային, քարտային, բանկային հաշվի և այլն) փոփոխում, դիտարկում, լրամշակում և նշագրում:
      • Հաճախորդների սպասարկման ընթացքում առաջացող իրավական հարցերի պարզաբանում, այդ թվում` փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, իրավական եզրակացությունների տրամադրում:
      • Բանկի ներքին իրավական ակտերի (կարգեր, ընթացակարգեր, կառավարչական ակտեր, ուղեցույցներ, հրամաններ, որոշումներ, հանձնարարականներ, հրահանգներ, լիազորագրեր և այլ կազմակերպչական փաստաթղթեր) նախագծերի նախապատրաստում՝ ինքնուրույն կամ մշակման աշխատանքներում մասնակցություն, ներքին իրավական ակտերի և ներկայացված այլ փաստաթղթերի, դրանցում փոփոխությունների կատարման կամ ակտերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ ներքին իրավական ակտերում և այլ փաստաթղթերում փոփոխությունների նախաձեռնում և/կամ կատարում:
      • ՀՀ կենտրոնական բանկից, Բանկերի միությունից, փաստաբաններից, նոտարներից և այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից ստացված գրությունների դիտարկում, ըստ անհրաժեշտության պատասխանների նախագծերի նախապատրաստում՝ ինքնուրույն կամ մշակման աշխատանքներում մասնակցություն:
      • Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից ստացված պահանջների քննություն, պատասխանների նախապատրաստում, բանակցությունների վարում:
      • Բանկի մասնաճյուղերին և կառուցվածքային ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրում
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն իրավաբանական կրթություն (դիպլոմավորված իրավաբան)
      • Քաղաքացիական, բանկային, աշխատանքային օրենսդրությունների և այլ հարակից իրավական ակտերի իմացություն
      • 2-5 տարվա սշխատանքային փորձ իրավախորհրդատուի պաշտոնում, որից առնվազն 1-3 տարին բանկերում կամ վարկային կազմակերպություններում
      • Հայերեն բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն
      • Microsoft Office, Outlook ծրագրերի տիրապետում
      • Մտքերը ձևակերպելու և շարադրելու գերազանց հմտություններ
      • ժամանակի կառավարման հմտություններ
      • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
      • Կարգապահության և պատասխանտվության բարձր զգացում:

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից