Հաշիվներ
Սոցիալական հաշիվ
Սոցիալական փաթեթի հաշիվը Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են սոցիալական փաթեթների գումարները: Սոցիալական փաթեթը ՀՀ պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ է՝ աշխատողների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով:

ՀՀ քաղաքացի հանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային կամ առարկայազուրկ մետաղական հաշվի բացման փաստաթղթերի ցանկ.
- Հաշիվ բացելու դիմում-պայմանագիր
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կամ վերջինս չունենալու մասին տեղեկանք (նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում չի պահանջվում)
- Ռեզիդենտի «Ճանաչիր հաճախորդիդ» հարցաթերթիկ (KYC)
Թարմացված է` 30.01.2025 10:30