ԱնհատներինԲիզնեսին
Իրավական փաստաթղթեր

Հաճախորդի իրավունքները

Հարգելի հաճախորդ,

Ցանկացած անձ գրավոր դիմումի առկայության դեպքում իրավունք ունի ստանալ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 120-րդ և 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության պատճենները:

Վերոնշյալ տեղեկատվությունը Բանկը տրամադրում է Ձեր կողմից գրավոր դիմում ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում` դիմումի մեջ նշված եղանակով, իսկ նշումի բացակայության դեպքում այն եղանակով, որով ստացվել է դիմումը:

Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.

  • Առցանց` ուղարկելով նամակ info@amiobank.am էլեկտրոնային հասցեին
  • Առձեռն՝ Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում
  • Փոստով՝ ՙԱՄԻՕ ԲԱՆԿ՚ ՓԲԸ, ք. Երևան, 0010, Նալբանդյան 48 հասցեով,
  • Հեռախոսազանգի միջոցով՝+374 10 59 20 20

Բողոք-պահանջ ներկայացնելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից

Բողոքները կարող են ներկայացվել հետևյալ ձևերով.

Առցանց`

ուղարկելով նամակ info@amiobank.am և compliant@amiobank.am էլեկտրոնային հասցեներին

Առձեռն՝

Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում: Մեր մասնաճյուղերը

Փոստով՝

ՙԱՄԻՕ ԲԱՆԿ՚ ՓԲԸ, ք. Երևան, 0010, Նալբանդյան 48 հասցեով,

Հեռախոսազանգի միջոցով՝

+374 10 59 20 20

Ֆինանսական hամակարգի հաշտարար

Հարգելի հաճախորդ, ՙԱՄԻՕ ԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն կնքել է Համաձայնագիր ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ, որը տարածվում է միայն այն բողոք-պահանջների վրա, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 ՀՀ դրամը, կամ դրան համարժեք արտարժույթը, և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500 000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ, այդ թվում՝ երաշխավոր կամ գրավատու, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև այն պահանջները, որոնք ներկայացվում են սպառողի կողմից ֆինանսական կազմակերպության դեմ, կապված են ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, ինչպես նաև «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված պահանջների դեպքում՝ նաև ոչ գույքային բնույթի պահանջ:

Հասցե՝
0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, Էլիտ Պլազա՚ բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս՝
+374 60 70 11 11
Ֆաքս՝
+374 10 58 24 21
Էլ. հասցե՝
Աշխատանքային ժամեր՝
Երկ-Ուրբ 09։00-18։00 (ընդմիջում 13։00-14։00)

Թարմացված է` 21.11.2024 12:53

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից