ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Անհատներին

Ավանդներ

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներ

Ամիօ բանկը կօգնի Ձեզ կատարել առաջին քայլերը խնայողությունների աշխարհում և արդյունավետ կերպով կառավարել ու ավելացնել Ձեր եկամուտները։

Առավելություններ

Ավանդի ներդրման գումար Օրական 30,000 ՀՀ դրամից մինչև 250,000,000 ՀՀ դրամ

Արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի

Ժամկետ 31-1095 օր (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար) 31-730 օր (Եվրո, ՌԴ ռուբլի)

Այն դեպքերում, երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Բանկային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ուշադրություն

Ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է»