Բանկային գործարքներ Telcell և EasyPay վճարային տերմինալների միջոցով
Վճարային տերմինալների միջոցով կատարվող գործարքների մասին տեղեկատվություն
Բանկն իր հաճախորդներին առաջարկում է հարմարավետ և ժամանակակից եղանակով առցանց ռեժիմում կատարել բանկային գործարքներ Telcell և EasyPay վճարային համակարգերի միջոցով: Telcell համակարգով վճարումներ կարող եք կատարել ավելի քան 1200 վճարային տերմինալների և 30 մասնաճյուղերի միջոցով, որոնք տեղակայված են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում:
Առանց Բանկի մասնաճյուղ այցելելու Դուք կարող եք Telcell վճարային տերմինալների միջոցով համալրել Ձեր քարտային և բանկային հաշիվները, ինչպես նաև կատարել վարկերի և վարկային գծերի մարումներ:
Սակագներ
Նվազագույն գումար*
1 300 ֏
Առավելագույն գումար**
60 000 ֏
Միջնորդավճար
300 ֏
Ժամկետներ
օրվա ընթացքում
հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում
հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում
*Եթե վճարային տերմինալների միջոցով վճարման գումարը համալրման նվազագույն գումարից փոքր է, ապա այն ավտոմատ կուղղվի հաճախորդի կողմից նշված բջջային հեռախոսահամարի հաշվեկշռի համալրմանը:
**Հաճախորդը կարող է իրականացնել մեկից ավելի գործարքներ:
Թարմացված է` 10.08.2023 16:14