Ինչ է պարտատոմսը

  • Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որն իրավունք է տալիս այն ձեռք բերողին սահմանված ժամկետում պարտատոմս թողարկողից, տվյալ դեպքում՝ Բանկից, հետ ստանալ պարտատոմսի անվանական արժեքը և պարտատոմսի անվանական արժեքից տոկոս։

  • Բանկի համար պարտատոմսերի թողարկումը հանրությունից որոշակի ժամկետով դրամական միջոցներ ներգրավելու միջոց է:

  • Հաճախորդի համար պարտատոմսը միջոցները ներդնելու գործիք է, ինչպես և բանկային ավանդը:

  • Պետք է փաստել, որ պարտատոմսերը եւ բանկային ավանդներն ունեն բավականին շատ ընդհանրություններ եւ, միաժամանակ՝ տարբերություններ:

Պարտատոմսերի տեղաբաշխումը

Տեղաբաշխումը պարտատոմսերի առաջնային վաճառքն է ներդրողներին, որը կարող է իրականացվել ՀՀ Ֆոնդային բորսայի միջոցով, կամ Բանկի կողմից հաճախորդներին ուղիղ վաճառքի եղանակով:

  1. Ձեռքբերման քանակը/ծավալը՝ նվազագույնը 1 պարտատոմս:

  2. Առավելագույն ներդրման ծավալը սահմանափակված է միայն թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալով, Բանկի կողմից այլ սահմանափակումներ դրված չեն

  3. Պարտատոմսերը վաճառվում են ամբողջական թվերով

Պարտատոմսերի գինը

Տեղաբաշխման ողջ ընթացքում պարտատոմսի գինը հավասար է իր անվանական արժեքին:*

Սակայն պետք է հաշվի առնել, որ պարտատոմսը ներդրողներին վաճառվում է այդ պահին կուտակված արժեկտրոնների հետ:

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված գինը (անվանական արժեք + կուտակված արժեկտրոն) ներդրողը կարող է գտնել Բանկի կայքէջում:

Բորսայում ցուցակվելուց հետո նախորդ օրվա գնի վերաբերյալ ներդրողները տեղեկությունները կարող են ստանալ բրոքերի միջոցով:

* Պարտատոմսի գինը կարող է տատանվել շուկայում տոկոսադրույքների փոփոխության արդյունքում (հակառակ ուղղությամբ):

Պարտատոմսերի վաճառքը

Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո ներդրողը չի կարող դրանք ետ վաճառել Բանկին:

  1. Առաջնային տեղաբաշխումից հետո, ներդրողը կարող է ցանկացած պահի պարտատոմսերը վաճառել երկրորդային շուկայում:

  2. Յուրաքանչյուր տրանշի համար, Բանկը պայմանագիր է կնքում շուկա ստեղծողի հետ, որի կողմից ամենօրյա գնանշման նվազագույն ծավալը կազմում է տվյալ դասի պարտատոմսերի ընդհանուր քանակի 1 տոկոսը:

  3. Պարտատոմսերը հնարավոր է նաև վաճառել այլ անձանց:

  4. Պարտատոմսերը կարող են նաև գրավադրվել:

Պարտատոմս - Ավանդ համեմատություն

Գումարի երաշխավորություն

Այո
Պարտատոմսերում իրականացված ներդրումները երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ նույն չափով, ինչ ավանդների դեպքում


Եկամուտների հարկումը

Ոչ
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի` ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտները ենթակա չեն հարկման:


Մինչև մարում պահպանելու դեպքում դրամական խոսքերը

Անվանական արժեք + կուտակված արժեկտրոնային եկամուտ


Վաղաժամկետ խզման/պարտատոմսի վաճառքի դեպքում տոկոսագումարի կորուստ

Ոչ
Պարտատոմսերը վաճառվում են կուտակված տոկոսագումարների հետ միասին:

Թարմացված է` 24.06.2026 04:28