ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Հաշիվներ

Բանկային հաշիվ

Հաշիվ սակագներ

ԱՄԻՕ ԲԱՆԿՆ իրականացնում է հաշիվների բացում և սպասարկում ՀՀ դրամով և արտարժույթով: Բանկն առաջարկում է բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների լայն շրջանակ` միջոցների կանխիկ մուտքագրում և ելքագրում, անկանխիկ փոխարկային գործառնություններ, փոխանցումներ հաշվից ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:

page picture

ՀՀ քաղաքացի հանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային կամ առարկայազուրկ մետաղական հաշվի բացման փաստաթղթերի ցանկ.

  • Հաշիվ բացելու դիմում-պայմանագիր
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կամ վերջինս չունենալու մասին տեղեկանք (նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում չի պահանջվում)
  • Ռեզիդենտի «Ճանաչիր հաճախորդիդ» հարցաթերթիկ (KYC)

Ուշադրություն

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել ցպահանջ ավանդի տեղեկատվական ամփոփագրում: