Amio Active
Հարմարավետ բանկինգ

Քարտեր
Visa Gold կամ Mastercard Gold
Անվճար առաքում*
Բանկոմատներից անվճար կանխիկացում**
Հաշիվներ
Առանց սպասարկման վճարի մեկական բանկային հաշիվ՝ ֏ $ € ₽
Խնայողական հաշիվ առանց սպասարկման վճարի և ՀՀ դրամով տարեկան մինչև 4.59% եկամտաբերությամբ
20% քեշբեք՝ VeloeSIM-ից
Ստացեք 20% քեշբեք VeloeSIM-ից՝ Ամիօ քարտերով գնումներ կատարելիս։
Քեշբեքը տրամադրվում է յուրաքանչյուր գործարքից հետո՝ VeloeSIM հավելվածի միջոցով VeloeSIM ծառայությունների ձեռքբերման դեպքում։
Քեշբեքը տրամադրվում է VeloeSIM-ի կողմից և փոխանցվում է VeloeSIM-ի օգտահաշվին։ Առաջարկը գործում է թե՛ քարտով, թե՛ Google Pay կամ Apple Pay տարբերակով կատարված վճարումների դեպքում։
Արտոնյալ ծառայություններ
- Ստանդարտ տեղեկանքների անվճար տրամադրում
- Քաղվածքների անվճար տրամադրում
- Լիազորագրերի անվճար տրամադրում
- Հաշվին/քարտին մասնաճյուղերում միջոցների անվճար մուտքագրում
- Անվճար SMS*
Փաթեթի ակտիվացման համար ՀՀ դրամային բանկային հաշվի բացումը պարտադիր է։
Visa/Mastercard վճարահաշվարկային համակարգերի կողմից մատուցվող ծառայությունների պայմաններին և ակցիաներին կարող եք ծանոթանալ այստեղ` Visa, Mastercard
Փաթեթի շրջանակում բացված հաշիվների/քարտերի մնացած պայմանները սահմանվում են համաձայն ««ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ» կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների սպասարկման սակագների»: Փաթեթում չներառված այլ ծառայությունների պայմանները` համաձայն «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ տվյալ ծառայությունների համար գործող պայմանների:
Ինչպես միանալ փաթեթին
Փաթեթի միացման վճար
0 ՀՀ դրամ
Փաթեթի սպասարկման վճար
0 ՀՀ դրամ*
ՓԱԹԵԹԻ ՄԻԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Փաթեթի միացման վճար - Անվճար
Փաթեթի անվճար սպասարկման պայման - Վերջին 3 ամսվա ընթացքում հաճախորդի՝ Բանկում գործող հաշիվներով/քարտերով մուտքային միջին ամսական շրջանառությունը պետք է կազմի առնվազն 150,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
Բացառությամբ՝
- հաճախորդի հաշիվների/քարտերի միջև մուտքային գործարքների,
- կանխիկ մուտքային գործարքների,
- հատուկ բանկային հաշիվների/քարտերի (Սոցիալական ապահովության հաշիվ (կենսաթոշակներ, պարբերական բնույթ կրող նպաստներ և դրամական այլ վճարներ), սոցիալական փաթեթի հաշիվ, անվանատիրոջ հաշիվ, պետական աջակցության հաշիվ, միանվագ դրամական վճարների հաշիվ և այլն) մուտքային գործարքների:
Փաթեթի սպասարկման վճար
- Եթե հաճախորդը բավարարում է վերոնշյալ պայմանին - Անվճար
- Եթե հաճախորդը չի բավարարում վերոնշյալ պայմանին - 1,500 ՀՀ դրամ եռամսյակային
Փաթեթի հիմնական պայմաններ -Փաթեթը տրամադրվում է միայն ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին: Փաթեթի ակտիվացման համար ՀՀ դրամային բանկային հաշվի բացումը պարտադիր է։ Յուրաքանչյուր հաճախորդ կարող է ունենալ գործող 1 փաթեթ:
Փաթեթի շրջանակում միջնորդավճարների գանձման կարգ- Հաճախորդի դրամային բանկային հաշվին մնացորդի բացակայության դեպքում փաթեթի շրջանակում միջնորդավճարները գանձվում են հաճախորդի՝ Բանկում բացված այլ հաշիվներից (արտարժույթով հաշիվների դեպքում իրականացվում է փոխարկում՝ փոխարկման օրվա Բանկի անկանխիկ փոխարժեքով): Հաճախորդի՝ Բանկում գործող հաշիվներին դրական մնացորդի բացակայության և համապատասխան միջնորդավճարների գանձման անհնարինության դեպքում (եռամսյակային վճարների դեպքում ավելի քան 4 անգամ շարունակ գանձելու անհնարինության դեպքում), Բանկն իրավունք ունի դադարեցնել փաթեթի գործողությունը` վերջինիս շրջանակում մատուցվող ծառայությունների նկատմամբ սահմանելով Բանկի գործող սակագները կամ փակելով դրանք: Փաթեթի շրջանակում եռամսյակային ստուգումը և միջնորդավճարի գանձումը (փաթեթի անվճար սպասարկման պայմանին չբավարարելու դեպքում) իրականացվում է փաթեթը բացելուց 3 ամիս անց:
- Փաթեթ ակտիվացնելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ Նալբանդյան սպասարկման կենտրոն, ինչպես նաև հնարավոր է դիմել ԱՄԻՕ մոբայլ հավալվածով և Բանկի պաշտոնական կայք-էջով:
- Փաթեթը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ Նալբանդյան սպասարկման կենտրոն, ինչպես նաև դիմել Ամիօ մոբայլ հավելվածով:
ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բանկային հաշիվ
Արժույթ - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի
Քանակ - Մեկական յուրաքանչյուր արժույթից
Հաշվի բացման և սպասարկման վճար - Անվճար
Հաշիվների բացման, փակման, սպասարկման կարգը և այլ պայմանները - Համաձայն ԱՄԻՕ Բանկ ՓԲԸ-ի հաշիվների բացման հիմնական (ընդհանուր)կանոնների:
Քարտ
Քարտատեսակ - Visa Gold կամ MasterCard Gold
Արժույթ - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի
Քանակ - 1 հատ (վճարահաշվարկային համակարգը ընտրում է հաճախորդը)
Տարեկան սպասարկման վճար - Անվճար
Կանխիկացում Բանկի բանկոմատներից
Օրական մինչև 200,000 ՀՀ դրամ - Անվճար
Օրական 200,000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում - Կանխիկացվող գումարի 0.3%
Կանխիկացում Arca անդամ բանկերի բանկոմատներից
Օրական մինչև 50,000 ՀՀ դրամ - Անվճար
Օրական 50,000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում - Կանխիկացվող գումարի 1%
SMS հաղորդագրության վճար
Մինչև 500 ՀՀ դրամ գործաքներ - Չի ուղարկվում
Հաճախորդի կողմից գործարքների նվազագույն շեմը 501-4,999 դրամ սահմանելու դեպքում - 10 դրամ
5,000 ՀՀ դրամ և ավելի գործարքների համար - Անվճար
Քարտերի տրամադրման, ակտիվացման, բլոկավորման, վերաթողարկման, ինչպես նաև օգտագործման և այլ պայմանները՝ Համաձայն ԱՄԻՕ Բանկ ՓԲԸ-ի վճարային քարտերի թողարկման և սպասարկման հիմնական ընդհանուր)կանոնների
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լրացուցիչ ծառայություններ
- Ստանդարտ տեղեկանքների և քաղվածքների տրամադրում - Անվճար
- Բանկի կողմից սահմանված տիպային ձևով լիազորագրի տրամադրում - Անվճար
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
- Փաթեթի շրջանակում բացված հաշիվների/քարտերի՝ սույն Տեղեկատվական ամփոփագրով չնախատեսված այլ պայմանները սահմանվում են համաձայն «ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ» կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների սպասարկման սակագների»:
- Փաթեթում ներառված ծառայությունների այլ պայմանները` համաձայն «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ տվյալ ծառայությունների համար գործող պայմանների:
- Բանկային/քարտային հաշվում (այսուհետ՝ Հաշիվ կամ Ավանդ՝ համաձայն «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի) առկա դրամական միջոցների նկատմամբ տոկոսների հաշվարկ և վճարում՝ Բանկը տոկոսների հաշվարկն իրականացնում է օրական կտրվածքով՝ յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ Հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ: Ընդ որում, Բանկը յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկում է սահմանված տոկոսադրույքի առնվազն 1/365 հարաբերակցությամբ (իսկ նահանջ տարվա՝ 1/366 հարաբերակցությունը): Բանկը հաշվարկված տոկոսները հաշվեգրում է Հաշվին (կապիտալացնում է) ամսական կտրվածքով` յուրաքանչյուր օրացուցային ամսվա վերջին օրը։
- Բանկը Հաշվում առկա դրամական միջոցները վերադարձնում է Հաճախորդին նրա առաջին իսկ պահանջով՝ համաձայն «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ բանկային և առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և սպասարկման հիմնական (ընդհանուր) կանոններ_ի պայմանների:
- Բանկը, հանդիսանալով Ֆիզիկական անձ-ավանդատուի հարկային գործակալ, կատարում է գանձումներ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության: Ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարի 10% (տաս տոկոսի) չափով:
- Հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքների կատարման դեպքում արժույթի փոխարկումն իրականացվում է գործարքի կատարման պահին Բանկի կողմից սահմանված անկանխիկ փոխարժեքով։
- Հաճախորդը պարտավոր է պահպանել ՀՀ օրենսդրության, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ բանկային և առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և սպասարկման հիմնական (ընդհանուր) կանոնների, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի վճարային քարտ(եր)ի թողարկման և սպասարկման հիմնական ընդհանուր) կանոնների, Փաթեթային սպասարկման պայմանագրի, Բանկային և առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և սպասարկման հիմնական (ընդհանուր) կանոններին միանալու մասին դիմում-պայմանագրի և Վճարային քարտի թողարկման և սպասարկման դիմում-պայմանագրի դրույթները։
- Հայտարարություն՝ Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու Հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։ Առանց Հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։ Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է Բանկի կողմից ուղարկված կարճ հաղորդագրության (SMS) միջոցով։
- Փաթեթի բացման և գործառնությունների իրականացման համար Հաճախորդը Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ)/սոցիալական քարտ կամ վերջինս չունենալու մասին տեղեկանք (նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում ՀԾՀ/ սոցիալական քարտ չի պահանջվում)։
- Հաճախորդի հասցեի կամ անվան (ազգանվան) փոփոխության, անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերի փոփոխության, ինչպես նաև Հաճախորդի տրամադրած այլ անձնական տվյալներում փոփոխությունների դեպքում Հաճախորդը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել Բանկին՝ անհրաժեշտ փոփոխություններն իրականացնելու համար, ընդ որում` Հաճախորդը պատասխանատվություն է կրում վերոնշյալ ժամկետում Բանկին համապատասխան փոփոխությունների մասին չտեղեկացնելու հետևանքների համար:
- Հաշվի բացման, սպասարկման և/կամ դադարեցման ընթացքում, ելնելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության պահանջից, «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքից, «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ»-ի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Հաճախորդի՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով այլ տարաբնույթ հանգամանքներ՝ Բանկը կարող է պահանջել Հաճախորդից լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
- ՀՀ հարկային օրենսգրքի և «ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման միասնական հաշվետվողական ստանդարտ»-ի (CRS) պահանջների համաձայն՝ Բանկը կարող է ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշիվների և հարկային ռեզիդենտության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հավաքագրել և փոխանցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին։ Պահանջվող տեղեկատվությունը Բանկին չտրամադրելու դեպքում՝ Բանկը ՀՀ Հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան ստիպված կլինի հրաժարվել (դադարեցնել) Հաճախորդի ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց, բացառությամբ Հաճախորդի անուով այլ ֆինանսական հաստատությունում բացված հաշվին Հաճախորդին պատկանող դրամական միջոցները փոխանցելու կամ դրամական միջոցներն առձեռն Հաճախորդին տրամադրելու գործարքներից:
- Բանկն իրավունք ունի փոփոխելու Փաթեթի սպասարկման պայմանները, Հաշվում եղած դրական դրամական միջոցների մնացորդի դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքի չափը, ինչպես նաև Հաշվի սպասարկման այլ պայմանները, եթե այլ բան նախատեսված չէ Հաշվի պայմանագրով: Պայմանագրի գործողության ընթացքում կատարված պայմանագրի պայմանների, կողմերի իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման կամ պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող Բանկի ներքին ակտերի փոփոխությունների վերաբերյալ, որոնք հանգեցնում են տարեկան տոկոսային եկամտաբերության փոփոխման, Բանկը գրավոր, Հաճախորդի կողմից ընտրված Բանկի հետ հաղորդակցման եղանակով տեղեկացնում է Հաճախորդին՝ փոփոխման օրվանից առնվազն 15 օր առաջ, իսկ Հաճախորդին պարտադիր տրամադրման ենթակա այլ տեղեկատվությունում Բանկի կողմից միակողմանիորեն փոփոխություն կատարելու դեպքում փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը Հաճախորդին տրամադրվում է վերջինիս նախընտրած եղանակով համապատասխան փոփոխության որոշման կայացումից ոչ ուշ, քան փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ, բացառությամբ վարկային բյուրո տվյալները ուղարկելու դեպքի, այլ դեպքերում` նշված տեղեկատվությունում կատարված փոփոխությունը Հաճախորդին տրամադրվում է ոչ ուշ, քան համապատասխան փոփոխությունը տեղի ունենալուց և Բանկի տեղեկանալուց 7 աշխատանքային օր հետո:
ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
- Ձեր Ֆինանսական տեղեկատուն՝ www.fininfo.am
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԷ:
- ԱՄԻՕ Մոբայլ բանկինգի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:
- Երաշխավորված ավանդի չափերը՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) բանկային ավանդների (այդ թվում Հաշվին առկա դրամական միջոցների) հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Երաշխավորվում են Հաճախորդի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային Ավանդները: Օրենքով սահմանված են երաշխավորված Ավանդների հետևյալ չափերը. եթե Հաճախորդը բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է. եթե Հաճախորդն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է. եթե Հաճախորդն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև տասնվեց միլիոն հայկական դրամով. եթե Հաճախորդն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաu է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: Հաճախորդի՝ նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և Հաճախորդի նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ: Եթե Հաճախորդն անվճարունակ բանկում ունի առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր է, ապա երաշխավորվում է նրա առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում իր մասնաբաժնի հանրագումարը՝ սույն օրենքով սահմանված կարգով և չափով: Եթե Հաճախորդն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական տարբերության հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով և չափով:
- Երաշխավորված ավանդ չի համարվում այն բանկային ավանդը`
ա) որը պատկանում է տվյալ բանկի ղեկավարին և (կամ) նրա ընտանիքի անդամներին.
բ) որը պատկանում է տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին և (կամ) նրա ընտանիքի անդամներին.
գ) որի սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից.
դ) որն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել.
ե) որը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով: