ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Այլ ծառայություններ

Կուտակային կենսաթոշակային համակարգ

Զանգ խորհրդատուին

Տեղեկատվություն

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ հետ կնքված պայմանագրի համաձայն հանդիսանում է Կենսաթոշակային համակարգի Հաշվի օպերատոր և 2013 թվականի դեկտեմբերի 10-ից կատարում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի Մասնակիցների սպասարկում:

Հաշվի օպերատորների միջոցով 1974թ հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները) կարող են ընտրել կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ, հետագայում փոխել այն, իրականացնել փայերի փոխանակում կամ տեղեկատվություն ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի վերաբերյալ, կարող են անձնական տվյալներում փոփոխություն կատարել, հետագայում ընտրել կենսաթոշակի ստացման եղանակ եւ այլն:

Պարտադիր կուտակային բաղադրիչին կարելի է միանալ նաև կամավորության սկզբունքով, որին կարող է անդամակցել ցանկացած անձ՝ անկախ տարիքից: Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միանալու մասին որոշումը վերջնական է, և մասնակիցները հետագայում չեն կարող հրաժարվել մասնակցությունից:

Դուք կարող եք ցանկացած պահի փոխել Ձեր ակտիվ ֆոնդի կառավարչին/կենսաթոշակային ֆոնդը՝ ներկայացնելով Պարտադիր կենսաթոշա-կային ֆոնդը և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում, որից հետո Ձեր հետագա կուտակային վճարները կուղղվեն Ձեր կողմից ընտրված նոր ֆոնդին:

2015թ-ից Դուք կարող եք ցանկացած պահի մարել համապատասխան ֆոնդերում կուտակված փայերը և մարված փայերի արժեքին համապատասխան ձեռք բերել փայեր այլ ֆոնդերում՝ ներկայացնելով Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դիմում:

page picture

Դիմումների ձևաչափեր

  • Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ եվ ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում
  • Կենսաթոշակի տեսակի ընտրության դիմում
  • Կենսաթոշակային հաշվի տվյալների վերաբերյալ ընթացիկ տեղեկությունների ստացման դիմում
  • Կենսաթոշակային հաշվի տվյալների վերաբերյալ տեղեկությունների ստացման դիմում
  • Կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում
  • Անձնական տվյալները փոփոխելու դիմում
  • Կենսաթոշակային հաշվից քաղվածքի ստացման դիմում
  • Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դիմում
  • Մասնակցի միջոցները նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը Միանվագ վճարի ձեվով ստանալու դիմում
  • Մասնակցի միջոցները օտարերկյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու դիմում
  • Կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվության ստացման դիմում
  • Կենսաթոշակային հաշվում գործառնությունների մասին տեղեկանքի ստացման դիմում
  • Մասնակցի կատարած կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման եվ համապատասխան միջոցներն անկանխիկ եղանակով ստանալու դիմում
  • Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմում
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից