2025
Բանկի Amio Era կրթական ծրագիրը ճանաչվել է International Finance Awards 2025 մրցանակաբաշխության հաղթող՝ որպես լավագույն կրթական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնություն։
2025
Ամիօ բանկը International Finance Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է Most Innovative Payment Card Offerings մրցանակին՝ նորարարական և ժամանակակից քարտային լուծումների ներդրման համար։
2025
Ամիօ բանկը Mastercard-ի կողմից արժանացել է Excellence in Biometric Payment Solution մրցանակին՝ FacePass-Amio կենսաչափական վճարման նորարարական լուծման համար
2025
Ամիօ բանկը Visa-ի կողմից արժանացել է Expansion of Consumer Transfers մրցանակին՝ Հայաստանում սպառողական փոխանցումների ընդլայնման գործում իր նշանակալի ներդրման համար:
2025
Ամիօ բանկը ստացել է Էֆես ապահովագրական ընկերության «Կարևորը դու ես» գնահատանքը՝ համատեղ իրականացված համագործակցության շրջանակում, որն ընդգծում է բանկի հաճախորդակենտրոն և հոգատար սպասարկումը:
2024
AMIO Mobile հավելվածը ճանաչվել է Armenian Digital Awards 2024 մրցանակաբաշխության «Տարվա հավելված» անվանակարգի հաղթող:
2024
Mastercard-ի կողմից բանկն արժանացել է Acceptance Innovation մրցանակին՝ FacePass դեմքի բիոմետրիկ տվյալների վրա հիմնված նորարական վճարման եղանակը Հայաստանում գործարկելու համար:
2023
Ամիօ բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է Visa Pinnacle Partnership մրցանակին՝ որպես երկարաժամկետ, վստահելի և արդյունավետ գործընկեր:
2022
INTERNATIONAL TECHNICAL ALLIANCE S.R.L. ընկերության կողմից Բանկին շնորհվել է տեղեկատվական անվտանգության կառավարման ամենահայտնի միջազգային ստանդարտներից մեկի՝ ISO/IEC 27001:2013 հավաստագիր:
2022
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի կազմում կատարված փոփոխության արդյունքում՝ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվում է ընդհանուր 128 մլրդ ՀՀ դրամով:
2020
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է «Faster, stronger, harder» մրցանակի:
2018
Ներդրվել և թողարկվել է VISA International և MasterCard Worldwide վճարային համակարգերի առցանց վճարումների ընդունման համակարգը 3D secure անվտանգության համակարգի կիրառմամբ:
2017
Ապահովագրական գործակալական ոլորտում անցում է կատարվել ASWA համակարգին (ԱՊՊԱ պայմանագրերի կնքման միասնական համակարգ):
2015
Բանկը անցում է կատարել «ԱրՔա» վճարային քարտերից ՙMasterCard Worldwide՚ և ՙVISA International՚ վճարային համակարգերով քարտերի:
2014
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվել է 5,407,500,000 ՀՀ դրամով:
2012
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի կողմից ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում:
2012
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ՙԼավագույն Բանկ՚ մրցանակը SWIFT համակարգով կատարված միջազգային փոխանցումների ամենաբարձր որակն ապահովելու համար՝ Commerzbank-ի կողմից:
2011
ISO 27001-2005-ի և ՀՀ կենտրոնական բանկի պահանջների համապատասխան ստեղծվել է սերվերային պահուստային կենտրոն:
2011
Բանկը ստացել է VISA International վճարային համակարգի լիիրավ անդամի կարգավիճակ և սկսել VISA վճարային համակարգի Platinium և Infinite քարտերի տրամադրման գործընթացը:
2011
Ներդրվել է MOBILE-BANKING համակարգը:
2010
Ներդրվել է INTERNET-BANKING համակարգը
2010
Certification International (UK) Limited կազմակերպության կողմից ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Գլխամասային գրասենյակին և մասնաճյուղային ցանցին շնորհվում է ISO 9001:2008 Որակի կառավարման հավաստագիր:
2009
Բանկն իրականացրել է MasterCard վճարային համակարգի չիպային քարտերի և VISA Internarional վճարային համակարգի քարտերի թողարկման գործընթացը:
2009
Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 8.450.000 հազ. դրամով:
2007
Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում նմանը չունեցող Արտարժույթի փոխանակման մեքենաներ:
2006
Հանդիսացել է «ԱրՔա» ՓԲԸ - ի թողարկող և սպասարկող անդամ:
2006
Անդամակցել է SWIFT համակարգին:
1998
Բանկին շնորհվել է դիլերի կարգավիճակ ՀՀ պետական պարտատոմսերի շուկայում գործառնություններ կատարելու համար:
1998
Միացել է BankMail էլեկտրոնային վճարային համակարգին:
1995
Բանկը դարձել է Հայաստանի Բանկերի Միության անդամ:
1994
Բանկը դարձել է Երևանի Ֆոնդային Բորսայի անդամ:
1991
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա (Լիցենզիա թիվ 40):