AMIO Friend
Ձեր անձնական ֆինանսական ընկերը

Քարտեր
Visa Classic կամ Mastercard Standard՝ անվճար տարեկան սպասարկմամբ
Հաշիվներ
Առանց սպասարկման վճարի մեկական հաշիվ՝ ֏ $ € ₽
Փաթեթի ակտիվացման համար ՀՀ դրամային բանկային հաշվի բացումը պարտադիր է։
Visa/Mastercard վճարահաշվարկային համակարգերի կողմից մատուցվող ծառայությունների պայմաններին և ակցիաներին կարող եք ծանոթանալ այստեղ` Visa, Mastercard
Փաթեթի շրջանակում բացված հաշիվների/քարտերի մնացած պայմանները սահմանվում են համաձայն ««ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ» կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների սպասարկման սակագների»: Փաթեթում չներառված այլ ծառայությունների պայմանները` համաձայն «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ տվյալ ծառայությունների համար գործող պայմանների:
Ինչպես միանալ փաթեթին
Վճարման կարգը
Փաթեթի պայմաններին* համապատասխանող Ամիօ հաճախորդ
Նոր հաճախորդ կամ փաթեթի պայմաններին* չհամապատասխանող Ամիօ հաճախորդ
Միանվագ (փաթեթի բացման վճար)
3,000 ՀՀ դրամ
6,000 ՀՀ դրամ
Եռամսյակային
500 ՀՀ դրամ
Առաջին տարուց հետո կիրառվում է եռամսյակային վճար
*Վերջին 3 ամսվա ընթացքում հաճախորդի՝ բանկում գործող քարտով միջին ամսական աշխատավարձային շրջանառությունը պետք է կազմի առնվազն 150,000 ՀՀ դրամ:
Փաթեթի ակտիվացումից հետո յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտին ստուգվում է փաթեթի պայմանների բավարարման պահանջը: Եթե պայմանները բավարարվում են, գանձվում է եռամսյակային 500 ՀՀ դրամ սպասարկման վճար, եթե պայմանները չեն բավարարվում, գանձվում է եռամսյակային 1,500 ՀՀ դրամ սպասարկման վճար:
Փաթեթը կարող է տրամադրվել միայն ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին:
Փաթեթի շրջանակում եռամսյակային միջնորդավճարի գանձումը իրականացվում է օրացուցային եռամսյակի ավարտից հետո՝ հաջորդող ամսվա ընթացքում:
Հաճախորդի դրամային բանկային հաշվին մնացորդի բացակայության դեպքում փաթեթի շրջանակում միջնորդավճարները գանձվում են հաճախորդի՝ Բանկում բացված այլ հաշիվներից (արտարժույթով հաշիվների դեպքում իրականացվում է փոխարկում՝ փոխարկման օրվա Բանկի անկանխիկ փոխարժեքով): Հաճախորդի Բանկում գործող հաշիվներին դրական մնացորդի բացակայության և համապատասխան միջնորդավճարների գանձման անհնարինության դեպքում (եռամսյակային վճարների դեպքում ավելի քան 4 անգամ շարունակ գանձելու անհնարինության, միանվագ վճարի 2 ամիս շարունակ գանձման անհնարինության դեպքում), Բանկն իրավունք ունի դադարեցնել փաթեթի գործողությունը` վերջինիս շրջանակում մատուցվող ծառայությունների նկատմամբ սահմանելով Բանկի գործող սակագները:
Փաթեթն ակտիվացնելու համար այցելեք Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ։
Թարմացված է` 17.12.2024 12:23