Նորություններ
Մեկ քարտ, շատ ուղիներ
26.03.2025
Քարտ՝ ցանկացած վայրում վճարումների, ինչպես նաև տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար։ Երկար սպասված Amio x Telcell համատեղ Visa քարտը բազմաֆունկցիոնալ է․ քարտով հնարավոր է կատարել բանկային գործարքներ, գնումներ, կանխիկացում բանկոմատներից և իհարկե գնել տրանսպորտային ուղետոմսերի փաթեթներ։
Առավելություններ և պայմաններ.
Ամիօ բանկի cash-in բանկոմատներով և բանկի տարածքում տեղադրված վճարային տերմինալներով քարտը կարող ես համալրել անվճար,
Ամիօ բանկի տարածքից դուրս՝ Telcell Terminal-ներով քարտի համալրումը կատարվում է 100 դրամ միջնորդավճարով, իսկ Telcell Wallet հավելվածում՝ անվճար,
14-ից 18 տարեկաններին քարտերը տրամադրվում են ծնողի համաձայնությամբ,
քարտի տարեկան սպասարկման վճար՝ 1000 դրամ,
քարտ ձեռք բերելու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։
Amio x Telcell համատեղ Visa քարտը կարող ես պատվիրել Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղում։ Հարցերի դեպքում կարող ես զանգահարել Ամիօ բանկի զանգերի կենտրոն՝ (010) 592020։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հայտարարություն Amio Visa պրեմիում քարտապանների համար
25.03.2025
Amio Visa Platinum կամ Visa Infinite քարտապա՞ն ես, ապա հնարավորություն ունես անվճար օգտվել ճամփորդական առավելությունների փաթեթից.
Անվճար մուտք գործել աշխարհի 1200 օդանավակայանների բիզնես սրահներ,
Օգտվել Fast Track ծառայությունից Զվարթնոց և Եվրոպայի օդանավակայաններում,
Օգտվել ուղեբեռի փաթեթավորման ծառայությունից Զվարթնոց օդանավակայանում,
Ստանալ զեղչեր Booking.com և Agoda.com կայքերում։
04.03.2025-ից մինչև տարեվերջ գործում է անվճար մուտքի անսահմանափակ հնարավորություն դեպի աշխարհի 1200 օդանավակայանների բիզնես սրահներ, եթե նախորդ 35 օրվա ընթացքում քարտով կատարվել է 400 ԱՄՆ դոլարին համարժեք անկանխիկ գործարք:
Առավելությունները հասանելի են նաև վերոնշյալ պայմանը չբավարարելու դեպքում, բայց արդեն սահմանափակումներով.
Amio Visa Platinum՝ տարեկան 1 այցելություն
Amio Visa Infinite՝ տարեկան 6 այցելություն
Ամիօ բանկի պրեմիում դասի Visa քարտերով յուրաքանչյուր ուղևորությունդ կլինի հարմար և շահավետ։ Ցանկանում ենք հաճելի ճամփորդություն:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի ՙԱրարատ՚ մասնաճյուղը
17.03.2025
Ամիօ բանկը վերաբացել է «Արարատ» մասնաճյուղը Շահումյան փողոց թիվ 30/1 հասցեում և սիրով սպասում է իր հաճախորդներին։
Վերաբրենդավորված նորաոճ և ընդարձակ մասնաճյուղում բանկի հաճախորդները, հարմարավետ և հյուրընկալ միջավայրում, կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխանակում և շատ այլ գործարքներ:
Վերաբացման առիթով Բանկը պատրաստել էր հաճելի անակնկալներ: Մասնաճյուղի բացման օրն Ամիօ բանկի հաճախորդները հնարավորություն ունեցան ձեռք բերել Amio Visa Gold քարտերն անվճար, իսկ մինչև մարտի 21-ը ներառյալ՝ հաճախորդների կողմից քարտերը կարող են ձեռք բերվել կես գնով:
ՙԱրարատ՚ մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից
10.03.2025
Ամիօ բանկը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է մինչև 260,000,000 ՀՀ դրամի չափով «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» բիզնես վարկ՝ 11․5% շահավետ տոկոսադրույքով։
Ֆինանսավորումը տրամադրվում է ինչպես շրջանառու միջոցների համալրման, այնպես էլ բիզնեսում ներդրումների իրականացման համար։ Վարկավորման ընթացքում չեն կիրառվում վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ։
Վարկը տրամադրվում է ավանդային և բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, անշարժ և շարժական գույքի և բանկի կողմից ընդունելի ապահովվածության այլ միջոցի գրավադրմամբ՝ 12-60 ամիս ժամկետով։
Իրականացրեք ձեր մեծ բիզնես նպատակներն Ամիօ բանկի հետ։
Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 24.09.2024 11:58