Թափուր աշխատատեղեր
Դատական գործերի սպասարկման ծառայության առաջատար մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումների, դիմումների կազմում և ներկայացում
- Իր վարույթում գտնվող գործերով դատական նիստերին ներկայացուցչության իրականացում
- Գործերի քննության ընթացքում անհրաժեշտ միջնորդությունների, պատասխանների, առարկությունների, դիմումների և այլ դատավարական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում
- Դատական գործնթացում հաշտության համաձայնությունների կնքում, կատարման հսկում և հաշվառում
- Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, դրանց պատասխանների պատրաստում և ներկայացում
- Կատարողական թերթերի տրամադրման դիմումների ներկայացում, ինչպես նաև դատարանների կողմից դրանք ՀԿԱ ծառայություն ուղարկված լինել/չլինելու ընթացքին վերահսկում
- Իր վարույթում գտնվող գործերի լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում
- Իր վարույթում գտնվող դատական գործերով համապատասխան թղթապանակների վարում
- Ծառայության գործառույթներին առնչվող հաշվետվությունների կազմում
- Իր աշխատանքային գործառույթներին վերաբերող Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների և պարտականությունների պահպանում և կատարում
- Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` ծառայության ցանկացած աշխատակցի հիմնական գործառույթների ժամանակավոր կատարում
- Ծառայության բնականոն աշխատանքին նպաստող այլ գործառույթների իրականացում
- Իրավաբանական դեպարտամենտի տնօրենի և ծառայության ղեկավարի գրավոր և բանավոր հանձնարարականների կատարում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Բանկային համակարգում առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Դատարաններում հանդես գալու առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Իրավական վերլուծության կարողություն
- Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն
- Ms Office-ի տիրապետում
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել