Մրցույթի հայտարարություն
11.07.2025
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Բանկոմատների գնման մրցույթ
- Մրցույթի առարկան և տեխնիկական պահանջները 1.1 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությունը բանկոմատների ձեռքբերման նպատակով հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/` մատակարար կազմակերպություն ընտրելու համար: 1.2 Մրցույթի առարկան են հանդիսանում Հավելված 1-ում նշված բանկոմատների ձեռքբերման գործընթացին ներկայացվող տեխնիկական պահանջները:
- Հայտերի ներկայացման ընթացակարգ 2.1 Հայտերը պետք է ներկայացնել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերություն, գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 48) յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 17:00 կամ ուղարկել Էլեկտրոնային եղանակով պարտադիր կոդավորված ֆայլով info@amiobank.am հասցեին, գաղտնաբառն ուղարկել մրցույթի վերջնաժամկետի հաջորդ օրը: 2.2 Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 07.08.2025թ. ժամը 16:00: 2.3 Հայտը (եթե առձեռն է) ներկայացվում է սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով, որի վրա նշված է՝
- «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գործերի կառավարչություն,
- Բանկոմատների գնման մրցույթի մասնակցության փաթեթ,
- Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
- Չբացել մինչև մրցույթային հանձնաժողովի նիստը
- Հայտերի նվազագույն պահանաջներ 3.1 Հայտերի փաթեթը պետք է իր մեջ ներառի
- Հավելված 1-ում ներկայացված բանկոմատների ձեռքբերման գնային առաջարկ,
- Հավելված 2-ը լրացված
- Պետական և հարկային գրանցման վկայականների պատճեները,
- Ընկերության կողմից ՀՀ-ում գործող հայտնի կազմակերպություններին մատուցված նույնանման ծառայությունների մասին տեղեկություններ
- Կազմակերպությունը լինի առաջարկվող բանկոմատների ներկրման պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, որը անհրաժեշտության դեպքում կապահովի նաև հետագայում բանկոմատների ծրագրային և տեխնիկական սպասարկումը: 3.2 Հայտի փաթեթում ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն կնքված և ստորագրված: 3.3 Հայտի փաթեթում առկա բոլոր փաստաթղթերը պետք է լինեն իրար ամրացված (կարված) և համարակալված (էջավորված):
- **Մրցույթի արդյունքների ամփոփում ** 4.1 Հայտերի բացմանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Բանկը ամփոփում է ներկայացված հայտերը և կայացնում որոշում: 4.2 Բանկը որոշում է հաղթողին առաջնությունը տալով հետևյալ կետերին.
- Առաջարկված գինը,
- Մատակարարման ժամկետները,
- Հայտատու կազմակերպության փորձը և հեղինակությունը: 4.3 Բանկը կարող է ընդունել ներկայացված առաջարկը ոչ ամբողջ ծավալով: 4.4 Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են Գնումների բաժնի կողմից՝ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կոնտակտային անձ
Նելլի Զոհրաբյան – Գնումների գլխավոր մասնագետ
ք. Երևան, Նալբանդյան 48 Հեռ.: 010-59-20-20, 060-372500 (ներքին 00913), Բջջ.: 091 91 10 99
Հավելված 1։ ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ բանկոմատների ձեռքբերման գործընթացին ներկայացվող պահանջները ** Ընդհանուր պահանջներ**
- Ընդհանուր ձեռք բերվող բանկոմատների քանակը՝ 32 միավոր, որից Lobby՝ 9, Wall-mounted (Through-the-wall)` 23, որոնցից 7 հատ բանկոմատ պետք է ունենա վերաշրջանառության մոդուլ:
- Բանկոմատների տեսակներն ու պահեստային դրամատուփերի քանակը՝
- Cash-out բանկոմատների համար՝ 12 կոմպլեկտ
- Cash-in/out բանկոմատների համար՝ 4 կոմպլեկտ
Ներկման համակարգի պահանջներ Խնդրում ենք ներկայացնել գնառաջարկ՝ հաշվի առնելով երկու տարբերակներ.
- Ներկման համակարգը միանգամից ներառված լինի բանկոմատների մեջ՝ որպես հիմնական ֆունկցիա։
- Ներկման համակարգը տրամադրվի առանձին սարքավորումով, ըստ Բանկի պահանջի:
Բանկոմատների լրացուցիչ օպցիաների պահանջներ
- Windows 11 օպերացիոն համակարգ
- Ներկառուցված UPS
- BARCODE կարդացող սարք
- Pin Pad cover
- Pin Pad–ի համար նախատեսված ուռուցիկ-կետավոր գրատեսակ (Բրայլ)
- Միջպատային բանկոմատի դեպքում տաքացնող համակարգ
- NFC կարդացող սարք
- Audio համակարգ
- Տեսանկարահանման և հեռահար ֆայլերի բեռնման համակարգ
- Դրամի ներկման համակարգ
- BPC սերտիֆիկացում
- PCI PTS համապատասխանություն
- EMV L1&L2, CL աջակցություն
- Mastercard PayPass աջակցություն
- Visa PayWave աջակցություն
- JCB J/Speedy (առավելություններ)
- Amex ExpressPay (առավելություններ)
- UnionPay QuickPass (առավելություններ)
- Ծրագրային ապահովում (soft)
- Camera (տեսախցիկ)