Պարտատոմսեր
Ինչ է պարտատոմսը
Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որն իրավունք է տալիս այն ձեռք բերողին սահմանված ժամկետում պարտատոմս թողարկողից, տվյալ դեպքում՝ Բանկից, հետ ստանալ պարտատոմսի անվանական արժեքը և պարտատոմսի անվանական արժեքից տոկոս։
Բանկի համար պարտատոմսերի թողարկումը հանրությունից որոշակի ժամկետով դրամական միջոցներ ներգրավելու միջոց է:
Հաճախորդի համար պարտատոմսը միջոցները ներդնելու գործիք է, ինչպես և բանկային ավանդը:
Պետք է փաստել, որ պարտատոմսերը եւ բանկային ավանդներն ունեն բավականին շատ ընդհանրություններ եւ, միաժամանակ՝ տարբերություններ:
Պարտատոմսերի տեղաբաշխումը
Տեղաբաշխումը պարտատոմսերի առաջնային վաճառքն է ներդրողներին, որը կարող է իրականացվել ՀՀ Ֆոնդային բորսայի միջոցով, կամ Բանկի կողմից հաճախորդներին ուղիղ վաճառքի եղանակով:
Ձեռքբերման քանակը/ծավալը՝ նվազագույնը 1 պարտատոմս:
Առավելագույն ներդրման ծավալը սահմանափակված է միայն թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալով, Բանկի կողմից այլ սահմանափակումներ դրված չեն
Պարտատոմսերը վաճառվում են ամբողջական թվերով
Պարտատոմսերի գինը
Տեղաբաշխման ողջ ընթացքում պարտատոմսի գինը հավասար է իր անվանական արժեքին:*
Սակայն պետք է հաշվի առնել, որ պարտատոմսը ներդրողներին վաճառվում է այդ պահին կուտակված արժեկտրոնների հետ:
Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված գինը (անվանական արժեք + կուտակված արժեկտրոն) ներդրողը կարող է գտնել Բանկի կայքէջում:
Բորսայում ցուցակվելուց հետո նախորդ օրվա գնի վերաբերյալ ներդրողները տեղեկությունները կարող են ստանալ բրոքերի միջոցով:
* Պարտատոմսի գինը կարող է տատանվել շուկայում տոկոսադրույքների փոփոխության արդյունքում (հակառակ ուղղությամբ):
Պարտատոմսերի վաճառքը
Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո ներդրողը չի կարող դրանք ետ վաճառել Բանկին:
Առաջնային տեղաբաշխումից հետո, ներդրողը կարող է ցանկացած պահի պարտատոմսերը վաճառել երկրորդային շուկայում:
Յուրաքանչյուր տրանշի համար, Բանկը պայմանագիր է կնքում շուկա ստեղծողի հետ, որի կողմից ամենօրյա գնանշման նվազագույն ծավալը կազմում է տվյալ դասի պարտատոմսերի ընդհանուր քանակի 1 տոկոսը:
Պարտատոմսերը հնարավոր է նաև վաճառել այլ անձանց:
Պարտատոմսերը կարող են նաև գրավադրվել:
Պարտատոմս - Ավանդ համեմատություն
Գումարի երաշխավորություն
Եկամուտների հարկումը
Մինչև մարում պահպանելու դեպքում դրամական խոսքերը
Վաղաժամկետ խզման/պարտատոմսի վաճառքի դեպքում տոկոսագումարի կորուստ
Պարտատոմս
Գումարի երաշխավորություն
Այո Պարտատոմսերում իրականացված ներդրումները երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ նույն չափով, ինչ ավանդների դեպքում
Եկամուտների հարկումը
Ոչ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի` ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտները ենթակա չեն հարկման:
Մինչև մարում պահպանելու դեպքում դրամական խոսքերը
Անվանական արժեք + կուտակված արժեկտրոնային եկամուտ
Վաղաժամկետ խզման/պարտատոմսի վաճառքի դեպքում տոկոսագումարի կորուստ
Ոչ Պարտատոմսերը վաճառվում են կուտակված տոկոսագումարների հետ միասին:
Ավանդներ
Գումարի երաշխավորություն
Այո
Եկամուտների հարկումը
Այո - 10%
Մինչև մարում պահպանելու դեպքում դրամական խոսքերը
Անվանական արժեք + կուտակված արժեկտրոնային եկամուտ
Վաղաժամկետ խզման/պարտատոմսի վաճառքի դեպքում տոկոսագումարի կորուստ
Այո Հիմնականում ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում ներդրողը կորցնում է կուտակված տոկոսային եկամտի զգալի մասը:
Թարմացված է` 15.08.2024 07:38