«Ավան» մասնաճյուղի մուտքի գործունեության վայրը ժամանակավորապես փոխվում է
10.10.2023
Հաճախորդներին ժամանակակից և հարմարավետ լուծումներով ներկայանալու նպատակով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղում (ՀՀ, ք. Երևան, Ավան, Խուդյակովի փ. 165/4) մեկնարկելու են բարեկարգման աշխատանքներ։ 11.10.2023 թվականից «Ավան» մասնաճյուղը ժամանակավորապես իր ողջ ծառայությունների փաթեթով գործելու է նույն հասցեում գտնվող տարածքում՝ մուտքի ժամանակավոր տեղափոխմամբ: Հայցում ենք մեր հաճախորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար` վստահեցնելով, որ Բանկի զարգացման նոր ռազմավարությունը միտված է բարձացնելու հաճախորդների սպասարկման հարմարավետությունը և սպասարկման որակը՝ ընդլայնելով մատուցվող թվային ծառայությունների շրջանակը։ Միաժամանակ հայտնում ենք, որ հիմնական բանկային գործարքները կարող եք շարունակել կատարել հեռավար հարթակներում՝ • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mobile Bank հավելվածի միջոցով, • Բանկի մասնաճյուղերում և մասնաճյուղերից դուրս տեղակայված վճարային տերմինալների միջոցով, • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վիդեոբանկ ծառայության միջոցով՝ Skype համակարգի միջոցով տեսազանգ կատարելով Բանկի Զանգերի կենտրոնի «Im ABB» օգտատիրոջը:
Թարմացված է` 13.10.2023 08:32