ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Թափուր աշխատատեղեր

ՓԲՎ մենեջեր | «Նալբանդյան» սպասարկման կենտրոն

  • Աշխատանքային պարտականություններ

      • Փոքր բիզնեսի հաճախորդների ներգրավում, պահանջմունքների բացահայտում, ուղիղ և խաչաձև վաճառքներ
      • Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան` հաճախորդի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության և վարկունակության գնահատում
      • Հաճախորդների դիմումների ընդունում
      • Բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության մատուցում
      • ԱՔՌԱ հարցման կատարում
      • Իր իրավասության շրջանակներում վարկային գործի ձևավորում` ապահովելով վարկի տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերի ճշտությունն ու ամբողջականությունը՝ համաձայն հաստատված կարգի և ներկայացնում որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմնի (ստորաբաժանման) քննարկմանը
      • Փոքր բիզնեսի զարգացմանը նպատակաուղղված ակցիաների և այլ միջոցառումների իրականացում
      • Փոքր բիզնեսի սուբյեկտ հանդիսացող հաճախորդների ընթացիկ սպասարկում և խորհրդատվության տրամադրում
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
      • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
      • Ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
      • Տվյալների վերլուծության և վիզուալիզացիայի փորձ
      • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Excel-ի հմուտ տիրապետում)
      • Հայերենի գերազանց տիրապետում
      • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել