ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Թափուր աշխատատեղեր

Ֆինանսական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

      • Ֆինանսական ռիսկերի քանակական գնահատման պարբերական հաշվարկների և վերլուծությունների իրականացում
      • Սթրես թեստավորման իրականացում և սցենարային վերլուծության գործընթացներին մասնակցություն, տվյալների նախապատրաստում և արդյունքների մշակում։
      • Սթրես թեստավորման արդյունքների հետադարձ ստուգում (backtesting) և մոդելների արդյունավետության գնահատում
      • Հաճախորդների վարքագծային վերլուծություններ իրացվելիության և շուկայական ռիսկերի բացահայտման նպատակով
      • Մասնակցություն կապիտալի համարժեքության ներքին գնահատման գործընթացին՝ սթրես թեստերի իրականացում
      • Կոնտրագենտների ռիսկի կոնցենտրացիայի, վարկային սահմանաչափերի և այլ ռիսկի ցուցանիշների պարբերական մոնիտորինգի իրականացում
      • Ֆինանսական ռիսկերի վերաբերյալ պարբերական և ըստ անհրաժեշտության իրավիճակային հաշվետվությունների պատրաստում
      • Տվյալների բազաներից (SQL) ռիսկերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, մշակում
      • Ռիսկերի գնահատման և հաշվետվության համար անհրաժեշտ ավտոմատացված հաշվետվությունների/սքրիպտների (Python/R) մշակում
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն տնտեսագիտական, մաթեմատիկական կամ ակտուարական կրթություն
      • Բանկային կամ ֆինանսական ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին ֆինանսական ռիսկերի կառավարման, վերլուծության կամ վերահսկողության ոլորտում
      • Տվյալների հարցումների և վերլուծության նպատակով SQL-ի կիրառական տիրապետում, Python կամ R ծրագրավորման լեզուների գործնական իմացություն, և Microsoft Excel-ի առաջադեմ գիտելիքներ (Power Pivot, մակրոներ, բարդ ֆունկցիաներ)
      • Վիճակագրական և էկոնոմետրիկ մեթոդների տիրապետում, ֆինանսական մաթեմատիկայի իմացություն
      • Բանկային գործի և հիմնական ֆինանսական գործիքների իմացություն
      • Հայերենի գերազանց իմացություն
      • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների տիրապետում

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2026 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից