ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Թափուր աշխատատեղեր

Ներքին հաշվպահության և հարկային հաշվետվությունների ծառայության Ներքին հաշվապահության գլխավոր մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

      • Հարկերի և այլ պարտադիր վճարների հաշվառում և հաշվապահական ձևակերպում,
      • Ոչ ռեզիդենտ գործընկերների կողմից Բանկին մատուցված ծառայությունների հաշվառում համաձայն ՀՀ հարկային օրենսդրության՝ ինքնահաշիվների կազմում, հարկերի հաշվառում, ռեզիդենտության տեղեկանքների հավաքագրում,
      • Հարկային և այլ պետական մարնիններ ներկայացվող հաշվետվությունների կազմում,
      • Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի տեղեկանքների ստուգում, հարկերի վճարում,
      • Բանկի կողմից կնքված պայմանագրերից բխող իրավունքների և/կամ պարտավորությունների հաշվառում, կառավարչական և այլ ծախսերի ձևակերպումներ համաձայն ներկայացված հիմքերի
      • ԵՏՄ տարածքից ներմուծված նյութական արժեքների համար ներմուծման հայտարարության, ներմուծման հարկային հայտարարագրի և վիճակագրական ձևի կազմում, հաստատում
      • Լիզինգային պայմանագրերի հաշվառում, անհրաժեշտ փաստաթղերի կազմում:
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
      • Հաշվապահի առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ.
      • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
      • Հաշվապահական հաշվառման իմացություն
      • Հարկային օրենսդրության իմացություն
      • ՀԾ-Bank, ՀԾ-Ձեռնարկություն ծրագրերի տիրապետում
      • Excel-ի իմացություն
      • Հայերենի տիրապետում.
      • Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն:

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել