Թափուր աշխատատեղեր

Կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի առաջատար մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

    • Խնդրահարույց վարկերի վերադարձն ապահովելու նպատակով՝ վարկային գործարքի մասնակիցների հետ բանակցությունների իրականացում
    • Խնդրահարույց վարկերի հաշվառում և գործող կարգավիճակների վերաբերյալ տեղեկության գրանցում Բանկի խնդրահարույց վարկերի ռեեստրում
    • Վարկային պարտավորությունների պատշաճ կատարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկող և Բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին հաճախորդներին ուղարկման ենթակա գրավոր ծանուցման կազմում, ուղարկում, ստացականների հաշվառում ու պահպանում
    • Խնդրահարույց վարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման նպատակով՝ հաճախորդներին սպասարկում և տեխնիկական հարցերով աջակցություն
    • Վարկառուների հետ վարկի մարմանն խոչընդոտող կամ վարկի մարումը իրականացնելը հետաձգող հարցերի պարզում և դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում ծառայության պետին
    • Խնդրահարույց վարկերի վերլուծություն, առաջարկությունների ներկայացում
    • Խնդրահարույց վարկառուի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
    • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներիկատարում
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
    • Երկու տարվա բանկային աշխատանքի փորձ վարկավորման, չաշխատող ակտիվների հավաքագրման ոլորտում
    • ֆինանսական վերլուծություն, տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություններ,
    • բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն
    • Բանակցային հմտություններ, տեղեկատվության և ֆինանսական վերլուծության ունակություն, վարկունակության գնահատման մոդելների տիրապետում,
    • Սեղմ ժամանակներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
    • MS Office-ի տիրապետում, ՀԾ Բանկ համակարգի տիրապետում
    • Իրավաբանական անձանց ֆինանսական ցուցանիշների վերլուծության հմտություններ
    • Հաղորդակցության հմտություն
    • Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30