Թափուր աշխատատեղեր
Վարձատրության և արտոնությունների գլխավոր մասնագետ
Հիմնական պարտականություններ՝
- Մշակել, ներդնել և բարելավել Բանկի վարձատրության և արտոնությունների քաղաքականությունը՝ համահունչ Բանկի ընդհանուր նպատակներին
- Մասնակցել պաշտոնների դասակարգման (grading) համակարգի նախագծման, ներդրման և շարունակական կառավարման գործընթացներին՝ ապահովելով ներքին արդարություն և արտաքին շուկայական մրցունակություն։
- Մշակել և թարմացնել Բանկի բոլոր պաշտոնների աշխատատեղերի նկարագրերը՝ համապատասխանեցնելով բիզնեսի կարիքներին
- Մասնակցել բյուջետավորման, ֆինանսական և աշխատուժի ռազմավարական պլանավորման գործընթացներին՝ սերտ համագործակցելով ֆինանսական և այլ ստորաբաժանումների հետ
- Մշակել, ներդնել և շարունակաբար կատարելագործել խրախուսման ծրագրեր՝ ապահովելով դրանց համապատասխանությունը Բանկի տարբեր ստորաբաժանումների առանձնահատկություններին և նպատակներին
- Վերլուծել բանկային աշխատավարձային շուկայի միտումները և ներկայացնել առաջարկություններ մրցունակության բարձրացման համար
- Իրականացնել ՄՌ նախագծեր՝ ուղղված կազմակերպության արդյունավետության բարձրացմանը
- Իրականացնել ՄՌ տվյալների խորքային վերլուծություն և պատրաստել հաշվետվություններ բարձր ղեկավարության համար
- Ապահովել համապատասխանություն ՀՀ աշխատանքային օրենսդրությանը, ինչպես նաև բանկային ոլորտի ներքին և արտաքին կարգերին
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հարակից ոլորտում
- Առնվազն 2 տարվա փորձ վարձատրության և արտոնությունների կառավարման ոլորտում, ցանկալի է բանկային կամ ֆինանսական համակարգում
- Excel-ի բարձր մակարդակի իմացություն, ՄՌ տեղեկատվական համակարգերի HRIS իմացություն
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն
- Գերազանց վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություններ
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում աշխատելու ունակություն և գաղտնիության պահպանում
- ժամանակի կառավարման հմտություններ
- Կարգապահության և պատասխանտվության բարձր զգացում
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել