Թափուր աշխատատեղեր
Լիզինգային գործառնությունների ծառայության վաճառքների մենեջեր
Աշխատանքային պարտականություններ
- Ներգրավել նոր հաճախորդներ և զարգացնել գործող հաճախորդների բազան
- Ներկայացնել բանկի լիզինգային ծառայությունները պոտենցիալ հաճախորդներին
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և բացահայտել նոր վաճառքի հնարավորություններ
- Վարել բանակցություններ, պատրաստել առևտրային առաջարկներ և կնքել պայմանագրեր
- Սերտորեն համագործակցել գործող մատակարար ընկերությունների հետ, ներգրավել նոր մատակարարներ
- Կազմակերպել և իրականացնել մատակարար ընկերությունների հետ համագործակցության և մատակարարման պայմանագրերի ստորագրման պրոցեսը
- Կառավարել հաճախորդների հետ հարաբերությունները և ապահովել բարձր մակարդակի սպասարկում
- Համագործակցել բանկի այլ ստորաբաժանումների հետ
- Հետևել և կազմակերպել լիզինգային գործարքների ընթացքին՝ սկսած դիմումի ընդունումից և փաստաթղթերի հավաքագրումից մինչև գործարքի ավարտ
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության, ֆինանսների կամ բիզնեսի ոլորտում)
- Բանկային պրոդուկտների վաճառքի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (լիզինգային պրոդուկտների վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն)
- Գերազանց հաղորդակցման և ներկայացման հմտություններ
- Բանակցությունների վարման և գործարքների հաջող փակման հմտություններ
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ և հարաբերությունների կառուցման կարողություն
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն
- Վաճառքի պլանավորման և արդյունքների վերլուծության կարողություն
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, AS Bank)
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Դիմելու ընթացակարգը
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@amiobank.am հասցեին:
Վերջնաժամկետ՝ 12.05.2026թ.:
Խնդրում ենք նամակի թեմա (subject) դաշտը լրացնել նշելով պաշտոնը և Ձեր անուն, ազգանունը հետևյալ կերպ` " Կորպորատիվ բիզնեսի վերլուծության գլխավոր մասնագետ - Անուն, Ազգանուն":
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել