Թափուր աշխատատեղեր

Պրոդուկտի մենեջեր

  • Աշխատանքային պարտականություններ

    • Ղեկավարել և կառավարել պրոդուկտի ամբողջական կյանքի ցիկլը՝ գաղափարի ձևավորումից մինչև գործարկում, զարգացում և օպտիմալացում։
    • Բիզնես պահանջները ձևակերպել և փաստաթղթավորել պրոդուկտային պահանջների տեսքով (BRD, PRD, User Stories)։
    • Կառավարել և առաջնահերթություններ սահմանել պրոդուկտի backlog-ի համար՝ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ։
    • Համագործակցել IT և այլ ներգրավված թիմերի հետ պրոդուկտի կյանքի ցիկլի բոլոր փուլերում։
    • Ապահովել արդյունավետ համագործակցություն արտաքին մատակարարների և գործընկերների հետ։
    • Մասնակցել product discovery գործընթացին՝ ներառյալ խնդիրների բացահայտումը, լուծումների մշակումը, վավերացումը և փորձարկումը։
    • Վերլուծել պրոդուկտի արդյունավետությունը և պատասխանատվություն կրել սահմանված KPI-ների և բիզնես արդյունքների ապահովման համար։
    • Բացահայտել զարգացման նոր հնարավորություններ և ներկայացնել պրոդուկտի բարելավման նախաձեռնություններ։
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
    • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում Վարկային պրոդուկտների կամ թվային վարկավորման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
    • Գործնական փորձ՝
    • Agile, Scrum և Kanban մեթոդաբանությունների կիրառման ոլորտում,
    • Jira և Confluence գործիքների օգտագործման մեջ,
    • BRD, PRD և User Stories փաստաթղթերի պատրաստման և կառավարման մեջ։
    • Լավ գիտելիքներ սպառողական վարկավորման, թվային վարկավորման գործընթացների և հաճախորդի ճանապարհի (Customer Journey) վերաբերյալ
    • Թվային պրոդուկտների մշակման և կառավարման ամբողջական ցիկլի հստակ պատկերացում
    • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների և ոլորտային կարգավորումների իմացություն
    • Բիզնես պահանջների, տեխնիկական սահմանափակումների և կարգավորող պահանջների միջև արդյունավետ հավասարակշռություն ապահովելու կարողություն
    • Վարկային ռիսկերի կառավարման ոլորտում փորձը կդիտվի որպես լրացուցիչ առավելություն
    • Վերլուծական և կառուցվածքային մտածողություն
    • Ուժեղ հաղորդակցման, բանակցային և համակարգման հմտություններ
    • Բազմաֆունկցիոնալ թիմերի և տարբեր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
    • Նախաձեռնողականություն, ինքնուրույնություն և արդյունքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում
    • Արագ սովորելու, փոփոխվող միջավայրին հարմարվելու և շարունակական զարգացման ձգտում
    • ուսերենի և անգլերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30