Թափուր աշխատատեղեր
Տվյալագետ (Data Scientist)
Աշխատանքային պարտականություններ
- Հավաքագրել, համախմբել և մշակել տվյալներ տարբեր աղբյուրներից։
- Իրականացնել տվյալների որակի գնահատում, ստուգում և մաքրում
- Կատարել վիճակագրական, հետազոտական և կանխատեսական վերլուծություններ
- Մշակել, փորձարկել և կիրառել մեքենայական ուսուցման (Machine Learning) և արհեստական բանականության (AI) մոդելներ
- Ստեղծել կանխատեսման, դասակարգման, խմբավորման և օպտիմալացման մոդելներ
- Պատրաստել վերլուծական հաշվետվություններ, գրաֆիկներ, ցուցատախտակներ (Dashboards) և ներկայացումներ
- Մշտադիտարկել մոդելների արդյունավետությունը, գնահատել արդյունքները և իրականացնել բարելավումներ
- Համագործակցել տարբեր ստորաբաժանումների հետ՝ տվյալահեն լուծումներ և առաջարկություններ մշակելու նպատակով
- Ապահովել տվյալների անվտանգության և գաղտնիության պահանջների պահպանումը
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն տվյալագիտության, վիճակագրության, մաթեմատիկայի, տնտեսագիտության, համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալագիտության, տվյալների վերլուծության կամ մեքենայական ուսուցման ոլորտում
- Մեծածավալ տվյալների (Big Data) մշակման և վերլուծության փորձը կդիտվի որպես առավելություն
- Վիճակագրության և հավանականությունների տեսության հիմնավոր գիտելիքներ
- Մեքենայական ուսուցման ալգորիթմների և մեթոդների լավ իմացություն։
- Տվյալների բազաների նախագծման և SQL-ի տեսական ու գործնական գիտելիքներ
- Python ծրագրավորման լեզվի գերազանց տիրապետում (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- SQL-ի միջոցով տվյալների հարցումների, մշակման և վերլուծության հմտություններ
- Pandas, NumPy, Scikit-learn և այլ տվյալների մշակման ու մեքենայական ուսուցման գրադարանների կիրառման փորձ
- Tableau, Power BI կամ այլ տվյալների վիզուալիզացիայի գործիքների օգտագործման հմտություններ
- Մեքենայական ուսուցման մոդելների կառուցման, գնահատման և ներդրման գործնական փորձ
- Git և տարբերակների կառավարման համակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում (գրավոր և բանավոր)
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել