ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Թափուր աշխատատեղեր

Կատարողականի կառավարման ավագ մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

      • Ապահովել Բանկում ներդրված կատարողականի կառավարման համակարգի ամբողջական ցիկլի(նպատակների սահմանման և գնահատման փուլեր, հետադարձ կապի տրամադրում, կարողունակությունների գնահատում և այլն) ճշգրիտ, ժամանակին և մեթոդաբանությանը համապատասխան իրականացումը։
      • Կատարել համակարգի պարբերական վերանայումներ, բացահայտել բարելավման հնարավորությունները և ներկայացնել զարգացման առաջարկներ։
      • Աջակցել աշխատողներին և ղեկավարներին կատարողականի կառավարման գործիքների կիրառման, նպատակների ձևակերպման և գնահատման գործընթացներում։
      • Ապահովել Կատարողականի կառավարման տեղեկատվական համակարգի անխափան և արդյունավետ շահագործումը, զարգացումը և խնդիրների շտկումը:
      • Վերլուծել կատարողականի գնահատման արդյունքները, պատրաստել կառավարչական հաշվետվություններ և վերլուծական նյութեր։
      • Մասնակցել կատարողականի արդյունքների վրա հիմնված վարձատրության համակարգերի մշակման գործընթացին:
      • Մասնակցել աշխատատեղերի դասակարգման համակարգի (Grading system)մշակմանը և ներդնմանը Բանկում:
      • Մասնակցել պաշտոնների նկարագրությունների (Job Descriptions) մշակման, վերանայման և բանկային ստանդարտներին համապատասխանեցման աշխատանքներին։
      • Մասնակցել փոխհաջորդման պլանավորման (Succession planning) գործընթացի ներդնմանը Բանկում:
      • Աջակցել ՄՌԿ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակմանը և ներդնմանը Բանկում:
      • Մասնակցել այլ կազմակերպական զարգացման, արդյունավետության բարձրացման և փոփոխությունների կառավարման նախաձեռնություններին։
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
      • Առնվազն 2 տարվա փորձ ՄՌԿ ոլորտում, ցանկալի է՝ բանկային կամ ֆինանսական համակարգում
      • Ռազմավարական ՄՌ կառավարման, կազմակերպական զարգացման ժամանակակից մոտեցումների լավ իմացություն
      • Փորձը արդեն ներդրված կատարողականի կառավարման համակարգի աջակցության և զարգացման ուղղությամբ կդիտվի որպես առավելություն
      • MS Excel, PowerPoint և ՄՌ տեղեկատվական համակարգերի (HRIS) լավ իմացություն
      • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն
      • Կատարողականի կառավարման համակարգի ժամանակակից մոտեցումների, OKR/KPI-ների լավ իմացություն
      • Բարձր վերլուծական կարողություն և տվյալների հետ աշխատելու հմտություններ
      • Համակարգային մտածողություն
      • Աճի մտածելակերպ՝ շարունակական զարգացման և ուսումնառության ցանկություն և կարողություն
      • Գերազանց հաղորդակցման հմտություններ
      • Բարձր հուզական ինտելեկտի առկայություն և ապրումակցման ունակություն
      • Գործընթացների նկատմամբ անձնական պատասխանատվություն (ownership) ստանձնելու պատրաստակամություն
      • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
      • Թիմում աշխատելու ունակություն և գաղտնիության պահպանում
      • ժամանակի կառավարման հմտություններ
      • Կարգապահության և պատասխանտվության բարձր զգացում:

Դիմել թափուր հաստիքի համար

Заявка
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից