Թափուր աշխատատեղեր
ՓՄՁ և կորպորատիվ պրոդուկտների պատասխանատու
Աշխատանքային պարտականություններ
- Պրոդուկտի և ծառայության ներդրման ուղու կազմում` մշակման փուլից մինչև մեկնարկ
- Նոր պրոդուկտների և բիզնես գործընթացների մշակում և ներդնում
- Գործող պրոդուկտների և բիզնես գործընթացների ընթացիկ սպասարկում և շարունակական զարգացում
- Ծրագրատեխնիկական ապահովման և գործընթացների ավտոմատացման պահանջների մշակում
- Շուկայի և նոր տենդենցների ուսումնասիրություններ, առաջխաղացմանը միտված առաջարկների ներկայացում
- Պրոդուկտների շահութաբերության և այլ թիրախային ցուցանիշների վերաբերյալ վերլուծության իրականացում
- Ներքին և արտաքին գործընկերների, այդ թվում՝ վճարահաշվարկային համակարգերի, պետական և մասնավոր մարմինների հետ աշխատանքի համակարգում
- Նորմատիվ-մեթոդոլոգիական փաստաթղթերի մշակում
- Պրոդուկտների գծով ուսումնական նյութերի մշակում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, կառավարման կամ ֆինանսների ոլորտում
- Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում
- Բանկային պրոդուկտների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի իմացություն
- Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- MS Office իմացություն
- ՀԾ համակարգի իմացություն
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Արագ սովորելու ունակություն և ցանկություն
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
- Բանակցություններ վարելու հմտություններ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի տիրապետում (գրավոր և բանավոր)
Վերջնաժամկետ՝ 21.12.2024թ.
Դիմել թափուր հաստիքի համար
ԴիմելԹարմացված է` 07.05.2024 13:47