Թափուր աշխատատեղեր

Կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնման ծառայության առաջատար մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

    • Խնդրահարույց վարկերի վերադարձն ապահովելու նպատակով՝ բանակցությունների վարում վարկային գործարքի մասնակիցների, իրական շահառուների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և վերակառուցման (վերանայման) կամ մարման արդյունավետ տարբերակների առաջադրում
    • Վարկառուների (իրավաբանական անձանց) ֆինանսական վիճակի, գործունեության և վարկերի վերադարձելիության համապարփակ վերլուծություն, կանխատեսումների իրականացում և առաջարկությունների ներկայացում
    • Վարկային գործի ամբողջական ուսումնասիրություն, բացթողումների հայտնաբերում, դրանց ուղղման համար համալիր գործողությունների կազմակերպում
    • Բանկի դիրքերի ուժեղ և թույլ կողմերի (ռիսկերի և առավելությունների) գնահատում, բանակցային գործընթացի նախապատրաստող նյութերի վերլուծություն և կազմում
    • Վարկի մարմանը խոչընդոտող կամ ժամկետները ձգձգող գործոնների բացահայտում և դրանց կարգավորման ուղիների մշակում
    • Խնդրահարույց վարկերի հաշվառում և ընթացիկ կարգավիճակների վերաբերյալ տեղեկատվության անընդհատ մշտադիտարկում, դրանց տվյալների պարբերական գրանցում համապատասխան ռեեստրներում
    • Պարտավորությունների պատշաճ կատարման անհրաժեշտության, ինչպես նաև գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավոր ծանուցումների կազմում, առաքում, ստացականների հաշվառում և պահպանում
    • Պարտավորությունների կատարման ընթացքում հաճախորդների սպասարկում, խորհրդատվության և տեխնիկական աջակցության տրամադրում
    • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարականների կատարում
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն տնտեսագիտական կամ ֆինանսական կրթություն
    • Առնվազն մեկ տարվա բանկային աշխատանքային փորձ կորպորատիվ վարկավորման կամ կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնման ոլորտում
    • Բանկային գործունեությունը, վարկային և գրավային հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրության իմացություն
    • Վարկային գործերի փաստաթղթային ուսումնասիրության, իրավական և գործառնական ռիսկերի գնահատման հմտություններ
    • Իրավաբանական անձանց ֆինանսական ցուցանիշների վերլուծության, վարկունակության գնահատման մոդելների և տվյալների բազաների հետ աշխատանքի հմտություններ
    • Գործարար գրագրության, վերլուծական զեկույցների կազմման և կոլեգիալ մարմիններին նյութեր ներկայացնելու փորձ
    • Բանակցային ու հաղորդակցման հմտություններ, իրական շահառուների և գործընկերների հետ բարդ ու կոնֆլիկտային իրավիճակները կառավարելու կարողություն
    • Վերլուծական ճկուն մտածողություն, սեղմ ժամկետներում և լարված միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն
    • ՀԾ-Բանկ համակարգի և MS Office փաթեթի (մասնավորապես՝ Excel-ի) գերազանց տիրապետում

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմում

Թարմացված է՝ 17.11.2026 10:31