Թափուր աշխատատեղեր
Կորպորատիվ բիզնեսի վերլուծության և սպասարկման ծառայության առաջատար մասնագետ/սպասարկող
Աշխատանքային պարտականություններ
- Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների բիզնես վարկավորման շրջանակներում խորհրդատվություն
- Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների բիզնես վարկավորման շրջանակներում պահաջվող ամբողջական փաթեթի հավաքագրում և ստուգում
- Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների բիզնես վարկավորման առաջարկի ձևավորում և հաստատման ներկայացնում
- Ամբողջական փաթեթի փոխանցում բանկի համապատասխան ստորաբաժանմանը վարկավորման հետագա գործընթացը կազմակերպելու համար
- Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների ֆինանսավորման ընթացակարգի ապահովում
- Կորպորատիվ բիզնես վարկերի և ապահովման միջոցների փոփոխությունների հետ կապված ընթացիկ սպասարկում
- Ծառայության ղեկավարի ընթացիկ հանձնարարականների կատարում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Բանկային կամ առնչվող ոլորտներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Հաշվապահական հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Արդյունավետ հաղորդակցության հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Բանակցելու հմտություններ
- Հայերեն լեզվի իմացություն (գրավոր և բանավոր)
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն
Վերջնաժամկետ՝ 21.11.2024թ.
Դիմել թափուր հաստիքի համար
ԴիմելԹարմացված է` 07.05.2024 13:47