ԱնհատներինԲիզնեսին
Թափուր աշխատատեղեր

Դատական գործերի սպասարկման ծառայության առաջատար մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

      • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումների, դիմումների կազմում և ներկայացում
      • Իր վարույթում գտնվող գործերով դատական նիստերին ներկայացուցչության իրականացում
      • Գործերի քննության ընթացքում անհրաժեշտ միջնորդությունների, պատասխանների, առարկությունների, դիմումների և այլ դատավարական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում
      • Դատական գործնթացում հաշտության համաձայնությունների կնքում, կատարման հսկում և հաշվառում
      • Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, դրանց պատասխանների պատրաստում և ներկայացում
      • Կատարողական թերթերի տրամադրման դիմումների ներկայացում, ինչպես նաև դատարանների կողմից դրանք ՀԿԱ ծառայություն ուղարկված լինել/չլինելու ընթացքին վերահսկում
      • Իր վարույթում գտնվող գործերի լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում
      • Իր վարույթում գտնվող դատական գործերով համապատասխան թղթապանակների վարում
      • Ծառայության գործառույթներին առնչվող հաշվետվությունների կազմում
      • Իր աշխատանքային գործառույթներին վերաբերող Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների և պարտականությունների պահպանում և կատարում
      • Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` ծառայության ցանկացած աշխատակցի հիմնական գործառույթների ժամանակավոր կատարում
      • Ծառայության բնականոն աշխատանքին նպաստող այլ գործառույթների իրականացում
      • Իրավաբանական դեպարտամենտի տնօրենի և ծառայության ղեկավարի գրավոր և բանավոր հանձնարարականների կատարում
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն իրավաբանական կրթություն
      • Բանկային համակարգում առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
      • Դատարաններում հանդես գալու առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
      • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
      • Իրավական վերլուծության կարողություն
      • Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
      • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն
      • Ms Office-ի տիրապետում
  • Վերջնաժամկետ՝ 02.11.2024թ.

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 07.05.2024 13:47

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից