ԱնհատներինԲիզնեսին
Թափուր աշխատատեղեր

Իրավաբանական դեպարտամենտի իրավական ապահովման ծառայության գլխավոր մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

      • Բանկի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ քաղաքացիաիրավական պայմանագրերի (աշխատանքային, առուվաճառքի, վարձակալության, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման և այլն) պատրաստում, փոփոխում, դիտարկում, լրամշակում և նշագրում
      • Բանկային գործառնությունների հետ կապված պայմանագրերի (վարկային, գրավի, երաշխավորության, երաշխիքի, ավանդային, քարտային, բանկային հաշվի և այլն) պատրաստում, փոփոխում, դիտարկում, լրամշակում և նշագրում
      • Բանկային պրոդուկտների մշակման, ներդրման, փոփոխման, դադարեցման ընթացքում իրավական խորհրդատվության տրամադրում, այդ թվում՝ գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերի, պայմանագրերի, այլ անհարժեշտ փաստաթղթերի կազմում, դիտարկում, լրամշակում, իրավական եզրակացությունների տրամադրում
      • Հաճախորդների սպասարկման ընթացքում առաջացող իրավական հարցերի պարզաբանում, այդ թվում` փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, իրավական եզրակացությունների տրամադրում
      • Բանկի ներքին իրավական ակտերի (կարգեր, ընթացակարգեր, կառավարչական ակտեր, ուղեցույցներ, հրամաններ, որոշումներ, հանձնարարականներ, հրահանգներ, լիազորագրեր և այլ կազմակերպչական փաստաթղթեր) նախագծերի նախապատրաստում՝ ինքնուրույն կամ մշակման աշխատանքներում մասնակցություն, ներքին իրավական ակտերի և ներկայացված այլ փաստաթղթերի, դրանցում փոփոխությունների կատարման կամ ակտերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ ներքին իրավական ակտերում և այլ փաստաթղթերում փոփոխությունների նախաձեռնում և/կամ կատարում
      • ՀՀ կենտրոնական բանկից, Բանկերի միությունից, փաստաբաններից, նոտարներից և այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից ստացված գրությունների դիտարկում, ըստ անհրաժեշտության պատասխանների նախագծերի նախապատրաստում՝ ինքնուրույն կամ մշակման աշխատանքներում մասնակցություն
      • Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից ստացված պահանջների քննություն, պատասխանների նախապատրաստում, բանակցությունների վարում
      • Բանկի մասնաճյուղերին և կառուցվածքային ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրում
      • Բանկի վրա ազդող իրավական ռիսկերի բացահայտում, ամփոփում, վերլուծում և համապատասխան կանխարգելմանն ուղղված միջոցառումների նախագծերի առաջարկում
      • ՀՀ օրենսդրության և ներքին իրավական ակտերի վերաբերյալ իրավական խորհրդատվություն և մեկնաբանությունների տրամադրում
      • Ըստ անհրաժեշտության ՀՀ Կենտրոնական Բանկի, Հայաստանի Բանկերի Միության, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված դասընթացներին և սեմինարներին մասնակցություն
      • Ըստ անհրաժեշտության Բանկի կողմից կնքվող վարկավորման գործարքների, նոր մշակվող պրոդուկների և այլ նմանատիպ ֆինանսական գործարքների/գործառնությունների վերաբերյալ քննարկումներին մասնակցություն
  • Անհրաժեշտ պահանջները

      • Բարձրագույն իրավաբանական կրթություն (դիպլոմավորված իրավաբան, մագիստրոսի կոչումը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն)
      • Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ ֆինանսական կազմակերպություններում որպես իրավախորհրդատու
      • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի իմացություն
      • Քաղաքացիական, աշխատանքային, բանկային, կորպորատիվ իրավունքի գերազանց իմացություն
      • Վերլուծական ունակություններ
      • Բանակցություններ վարելու ունակություններ
      • Ծանրաբեռնվածության պայմաններում արագ աշխատելու ունակություն
      • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
      • Համակարգչային հմտությունների տիրապետում (MS word, Outlook), այլ ծրագրերի իմացությունը դիտվում է որպես առավելություն
  • Վերջնաժամկետ՝ 02.11.2024թ.

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 07.05.2024 13:47

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից