Թափուր աշխատատեղեր
ՄՌ տվյալների վերլուծաբան
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել և շարունակաբար կատարելագործել Բանկի ՄՌ տվյալների վերլուծության (People Analytics) շրջանակը, մեթոդաբանությունը, վերլուծական դեշբորդները (dashboards) և անձնակազմին վերաբերող հիմնական ցուցանիշները՝ աջակցելով տվյալահեն որոշումների կայացմանը։
- Հավաքագրել, համախմբել, վերլուծել և մեկնաբանել աշխատուժին և աշխատակիցներին վերաբերող տվյալները՝ Բանկում աշխատողի ողջ աշխատանքային ցիկլի ընթացքում, բացահայտել միտումները, ռիսկերը, հնարավորությունները և բարելավման ենթակա ոլորտները։
- Վերլուծել մարդկային ռեսուրսներին առնչվող հիմնական ցուցանիշները, ներառյալ՝ աշխատուժի ժողովրդագրական պատկերը, աշխատակիցների հոսունությունը (turnover), պահպանման մակարդակը (retention), բացակայությունները (absenteeism), հավաքագրման արդյունավետությունը, աշխատակիցների կատարողականը, տաղանդների պահուստը (talent pipeline), փոխհաջորդման պատրաստվածությունը (succession readiness), կարիերայի ներքին շարժը, ուսուցման արդյունավետությունը, աշխատակիցների ներգրավվածությունը և կազմակերպական արդյունավետությունը։
- Իրականացնել ախտորոշիչ և կանխատեսողական վերլուծություններ՝ աշխատուժի մարտահրավերների արմատական պատճառները բացահայտելու, ապագա միտումները կանխատեսելու և կիրառելի առաջարկություններ ներկայացնելու նպատակով։
- Պատրաստել կառավարչական մակարդակի վերլուծական հաշվետվություններ, դեշբորդներ (dashboards) և սահիկաշարեր՝ բարդ տվյալները վերածելով հասկանալի եզրահանգումների և ռազմավարական առաջարկությունների։
- Սահմանել և շարունակաբար կատարելագործել ՄՌ և մշակույթ (People & Culture) գործառույթի հիմնական արդյունավետության ցուցանիշները (KPIs), չափման մեթոդաբանություններն ու վերլուծական մոդելները՝ ՄՌ և մշակույթ գործառույթի նախաձեռնությունների արդյունավետությունն ու բիզնես ազդեցությունը գնահատելու նպատակով։
- Համագործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ վերլուծական կարիքները բացահայտելու, հաշվետվությունների պահանջները սահմանելու և աշխատուժի ու կազմակերպության վերաբերյալ ռազմավարական որոշումների կայացմանն աջակցելու նպատակով։
- Ապահովել ՄՌ տվյալների ճշգրտությունը, միասնականությունը, ամբողջականությունն ու արդյունավետ օգտագործումը՝ տվյալների կառավարման (data governance) ուժեղ մեխանիզմների կիրառման և համապատասխան շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով։
- Համեմատական վերլուծության (benchmarking) ենթարկել ներքին և արտաքին մարդկային ռեսուրսների ցուցանիշները, բացահայտել լավագույն փորձը և առաջարկել բարելավումներ՝ կազմակերպության կարողություններն ու աշխատակիցների փորձառությունը զարգացնելու նպատակով։
- Աջակցել ՄՌ տվյալների վերլուծության (People Analytics) գործընթացների թվայնացմանն ու ավտոմատացմանը, ինչպես նաև խթանել տվյալահեն մշակույթի զարգացումը Բանկում։
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն տվյալագիտության (Data Analytics), վիճակագրության, մաթեմատիկայի, տնտեսագիտության, բիզնես կառավարման, ՄՌ կառավարման, տեղեկատվական համակարգերի, համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտներից որևէ մեկում։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ՄՌ վերլուծության (HR Analytics), բիզնես վերլուծության (Business Analytics), տվյալների վերլուծության (Data Analytics) ոլորտներում կամ համանման վերլուծական դերերում։
- ՄՌ տվյալների և առանցքային արդյունավետության ցուցանիշների (KPIs) հետ աշխատելու, դեշբորդեր (dashboards) և հաշվետվություններ կազմելու և վերլուծական մոդելներ մշակելու փորձառություն:
- Ռազմավարական ՄՌ կառավարման, կազմակերպական զարգացման ժամանակակից մոտեցումների իմացություն:
- Microsoft Excel-ի գերազանց իմացություն։
- Տվյալների վիզուալացման գործիքների՝ Power BI, Tableau կամ համարժեք հարթակների գործնական կիրառման փորձ։
- SQL-ի աշխատանքային իմացություն և hարաբերական տվյալների բազաներից հարցումների (queries) կազմման և տվյալների ստացման փորձ։
- Վիճակագրական վերլուծության մեթոդների և կանխատեսողական վերլուծության (Predictive Analytics) մեթոդաբանությունների իմացություն։
- ՄՌ տեղեկատվական համակարգերի (HRIS) իմացություն։
- Ուժեղ վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ:
- Գերազանց հաղորդակցման և տվյալների պատմողական ներկայացման (data storytelling) հմտություններ, բարդ տվյալները հանրամատչելի մեկնաբանելու և կիրառելի եզրահանգումներ ձևակերպելու կարողություն։
- Ռազմավարական և համակարգային մտածողություն:
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն և տվյալների որակի նկատմամբ բարձր պատասխանատվություն։
- Աճի մտածելակերպ՝ շարունակական զարգացման և ուսումնառության ցանկություն և կարողություն։
- Առաջնահերթություններ կառավարելու և տվյալների մեծ ծավալների հետ աշխատելու կարողություն։
- Շահագրգիռ կողմերի (stakeholders) հետ արդյունավետ աշխատանքի, համագործակցության և խորհրդատվության ուժեղ հմտություններ։
- Գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ։
- Բարձր էթիկական չափանիշների առկայություն և գաղտնի տեղեկատվությունը պահպանելու կարողություն։
- Գործընթացների նկատմամբ անձնական պատասխանատվություն (ownership) ստանձնելու պատրաստակամություն:
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն ։
- Կարգապահության և պատասխանտվության բարձր զգացում:
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն։
Դիմել թափուր հաստիքի համար
Դիմել