Թափուր աշխատատեղեր

Քարտային զեղծարարությունների մոնիթորինգի գիշերային հերթափոխի մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

    • SmartVIsta համակարգում կատարել բանկի կողմից թողարկված քարտերով իրական ժամանակում գրանցված գործարքների մոնիթորինգ
    • Բանկի կողմից սպասարկվող տերմինալների միջոցով զեղծարարությունների կանխարգելման նպատակով SmartVista համակարգում գրանցված գործարքների ամենօրյա մոնիթորինգի իրականացում
    • Վճարահաշվարկային համակարգերից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և վերլուծության հիման վրա ռիսկային գործարքների և զեղծարարությունների բացահայտման գործընթացի իրականացում,
    • Բանկի կողմից թողարկված քարտերով և սպասարկման կետերում իրականացված գործարքների ճշտման նպատակով քարտապանների հետ կապի հաստատում, հարցումների իրակացում։
    • Ամենօրյա հաշվետվությունների վարում ։
    • Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն կրթություն.
    • Վճարային քարտերով գործառնությունների իրականացման, զեղծարարության կանխարգելման և մոնիթորինգի ոլորտում մասնագիտական գիտելիքներ և հմտություն- կդիտվի որպես առավելություն.
    • MS office և ՀԾ բանկ ծրագրի գերազանց իմացություն
    • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:
    • Գիշերային ժամերին աշխատելու ունակություն
    • վերլուծական հմտություններ
    • ժամանակի կառավարում

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30