Թափուր աշխատատեղեր
Հանձնարարականների կառավարման և վերահսկման մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
Որոշումների նախագծերի նախապատրաստման փուլում ներգրավում
- Ուսումնասիրում է որոշումների նախագծերում ներառված հանձնարարականների ձևակերպումները՝ ապահովելով դրանց հստակությունը, պատասխանատուների, կատարման ժամկետների, ակնկալվող արդյունքների և փակման չափանիշների սահմանումը:
- Բացահայտում է թերի կամ անորոշ ձևակերպումները և համագործակցելով որոշումների նախագծերը պատրաստող ստորաբաժանումների, Վարչության քարտուղարի, Նիստերի քարտուղարների և այլ պատասխանատուների հետ՝ առաջարկում դրանց հստակեցման միջոցառումներ։
Հանձնարարականների գրանցում և տվյալների կառավարում
- Ապահովում է Վարչության որոշումներից, Վարչության նախագահի, Աշխատակազմի ղեկավարի և այլ սահմանված ղեկավարների հանձնարարականներից, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի կողմից իր իրավասությունների շրջանակում տրված այլ հանձնարարականներից բխող գործողությունների միասնական և ժամանակին գրանցումը։
- Ստուգում է գրանցված տվյալների համապատասխանությունը վերջնական ընդունված որոշումներին, ապահովում դրանց ամբողջականությունը, ճշգրտությունը և արդիականությունը։
- Համագործակցում է Նիստերի քարտուղարների հետ՝ նիստերի արդյունքում առաջացած հանձնարարականների պատշաճ փոխանցումն ու գրանցումն ապահովելու նպատակով։
Հանձնարարականների կատարման վերահսկում և էսկալացում
- Վերահսկում է հանձնարարականների կատարման ընթացքն ու ժամկետները, պահանջում պատասխանատուներից համապատասխան տեղեկատվություն և իրականացնում հիշեցումներ։
- Սահմանված էսկալացիայի կարգի համաձայն՝ էսկալացնում է ժամկետանց, բարձր ռիսկայնություն ունեցող կամ ոչ բավարար կերպով հիմնավորված հանձնարարականները։
- Ստուգում է հանձնարարականների փակման համար անհրաժեշտ տեղեկատվության և հիմնավորող փաստաթղթերի առկայությունը, բացահայտում կրկնվող ուշացումներն ու կատարման խոչընդոտները և դրանց վերաբերյալ տեղեկացնում համապատասխան ղեկավարներին։
Հաշվետվողականություն և գործընթացների բարելավում
- Կազմում է ամսական, եռամսյակային և ըստ անհրաժեշտության՝ բացառությունների վրա հիմնված հաշվետվություններ՝ հանձնարարականների կատարման, ժամկետանցության և կատարողական միտումների վերաբերյալ։
- Ապահովում է հանձնարարականների կառավարման միասնական և վստահելի տեղեկատվական աղբյուրի վարումը։
- Համադրում է կրկնվող կամ փոխկապակցված հանձնարարականները և առաջարկում տվյալների կառավարման, աշխատանքային գործընթացների ավտոմատացման ու արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPI) բարելավման միջոցառումներ՝ նպաստելով ժամկետանց և վերահսկողությունից դուրս մնացած հանձնարարականների ռիսկի նվազեցմանը։
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա փորձ բանկային գործառնությունների, ծրագրերի կառավարման գրասենյակի (PMO), վերահսկողության կամ վարչարարության ոլորտներում
- Excel-ի, հաշվետվությունների պատրաստման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության (EDMS) գործիքների լավ իմացություն
- Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն, հետևողականություն, հաղորդակցման հմտություններ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
ԴիմումԹարմացված է` 13.02.2026 16:30