Թափուր աշխատատեղեր
Իրավաբանական դեպարտամենտի Դատական գործերի սպասարկման ծառայության առաջատար մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումների, դիմումների կազմում և ներկայացում,
- Իր վարույթում գտնվող գործերով դատական նիստերին ներկայացուցչության իրականացում,
- Գործերի քննության ընթացքում անհրաժեշտ միջնորդությունների, պատասխանների, առարկությունների, դիմումների և այլ դատավարական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում,
- Դատական գործնթացում հաշտության համաձայնությունների կնքում, կատարման հսկում և հաշվառում,
- Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, դրանց պատասխանների պատրաստում և ներկայացում,
- Կատարողական թերթերի տրամադրման դիմումների ներկայացում, ինչպես նաև դատարանների կողմից դրանք ՀԿԱ ծառայություն ուղարկված լինել/չլինելու ընթացքին վերահսկում,
- Իր վարույթում գտնվող գործերի լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- Իր վարույթում գտնվող դատական գործերով համապատասխան թղթապանակների վարում,
- Ծառայության գործառույթներին առնչվող հաշվետվությունների կազմում,
- Իր աշխատանքային գործառույթներին վերաբերող Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների և պարտականությունների պահպանում և կատարում,
- Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` ծառայության ցանկացած աշխատակցի հիմնական գործառույթների ժամանակավոր կատարում,
- Ծառայության բնականոն աշխատանքին նպաստող այլ գործառույթների իրականացում,
- Իրավաբանական դեպարտամենտի տնօրենի և ծառայության ղեկավարի գրավոր և բանավոր հանձնարարականների կատարում:
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- ՀՀ Բանկային համակարգում կամ ՀՀ դատարաններում առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ կամ
- Որպես ներկայացուցիչ ՀՀ դատարաններում հանդես գալու առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Իրավական վերլուծության կարողություն
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Մտքերը ձևակերպելու և շարադրելու գերազանց հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, բանակցային հմտություններ
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն:
- Ms Office-ի տիրապետում
- Հայերեն լեզվի գրավոր խոսքի գերազանց տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն:
Դիմել թափուր հաստիքի համար
ԴիմելԹարմացված է` 13.02.2026 16:30