Թափուր աշխատատեղեր

Կորպորատիվ գործառնությունների և տվյալների վերլուծության ծառայություն

  • Աշխատանքային պարտականություններ

    • Կորպորատիվ գործառնությունների կազմակերպման և վերահսկման գործընթացների ղեկավարում
    • Գործառնական գործընթացների արդյունավետության գնահատում և օպտիմալացման նախաձեռնությունների իրականացում
    • Կորպորատիվ բիզնեսի տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության գործընթացների կազմակերպում
    • Տվյալների հիման վրա վերլուծական հաշվետվությունների և բիզնես առաջարկությունների մշակում
    • Գործառնական ռիսկերի բացահայտում և դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում
    • Գործառնական արդյունավետության ցուցանիշների մշակում, մշտադիտարկում և ներկայացում
    • Ծառայության թիմի աշխատանքի կազմակերպում, ղեկավարում և մասնագիտական զարգացում
    • Բանկի ներքին ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության ապահովում
    • Գործընթացների ավտոմատացման և թվայնացման հնարավորությունների բացահայտում ու ներդրման նախաձեռնությունների առաջմղում
    • Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման գործընթացում բիզնես ղեկավարության աջակցում
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, վիճակագրության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
    • Բանկային կամ ֆինանսական ոլորտում առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ
    • Գործառնությունների կառավարման կամ տվյալների վերլուծության ոլորտում աշխատանքային փորձ
    • Տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ
    • MS Excel-ի լավ իմացություն։ SQL-ի և BI գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն
    • Գործընթացների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման փորձ
    • Թիմի ղեկավարման և աշխատանքի կազմակերպման հմտություններ
    • Զարգացած վերլուծական մտածողություն, ճշգրտություն և պատասխանատվության բարձր զգացում
    • Անգլերենի և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 16:30