Թափուր աշխատատեղեր

Կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնման ծառայության գլխավոր մասնագետ

  • Աշխատանքային պարտականություններ

    • Խնդրահարույց վարկերի վերադարձն ապահովելու նպատակով՝ վարկային գործարքի մասնակիցների հետ բանակցությունների իրականացում, դրանց համապատասխան առաջարկությունների ներկայացում
    • Խնդրահարույց վարկերի հաշվառում, գործող կարգավիճակների վերաբերյալ տեղեկության գրանցում համապատասխան ռեեստրներում, տարաբնույթ վերլուծությունների, ինչպես նաև դրանց հիման վրա կանխատեսումների իրականացում
    • Վարկային պարտավորությունների պատշաճ կատարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկող և Բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին հաճախորդներին ուղարկման ենթակա գրավոր ծանուցման կազմում, ուղարկում, ստացականների հաշվառում ու պահպանում
    • Խնդրահարույց վարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման նպատակով՝ հաճախորդներին սպասարկում և տեխնիկական հարցերով աջակցություն
    • Վարկառուների հետ վարկի մարմանն խոչընդոտող կամ վարկի մարումը իրականացնելը հետաձգող հարցերի պարզում և դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում ծառայության պետին
    • Խնդրահարույց վարկերի վերլուծություն, առաջարկությունների ներկայացում
    • Խնդրահարույց վարկառուի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
    • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
    • Առնվազն երկու տարվա բանկային աշխատանքի փորձ վարկավորման, չաշխատող ակտիվների հավաքագրման ոլորտում
    • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
    • ֆինանսական վերլուծություն, տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություններ
    • Բանակցային հմտություններ, տեղեկատվության վերլուծության ունակություն, վարկունակության գնահատման մոդելների տիրապետում
    • Իրավաբանական անձանց ֆինանսական ցուցանիշների վերլուծության հմտություններ
    • Սեղմ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
    • Հաղորդակցության հմտություններ
    • MS Office-ի, ՀԾ Բանկ համակարգի տիրապետում

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 16:30