Թափուր աշխատատեղեր

Հաճախորդների աջակցման մասնագետ

  • Աշխատաժամեր՝

    Հերթափոխային գրաֆիկ

  • Աշխատանքային պարտականություններ

    • Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ գործող և նոր հաճախորդներին խորհրդատվության տրամադրում
    • Հաճախորդներին հասանելի համակարգերի օգտագործման հետ կապված տեխնիկական աջակցության իրականացում
    • Մուտքային զանգերի գծով խաչաձև վաճառքների իրականացում
    • Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում տարբեր թիրախային խմբերի, ինչպես նաև ընկերության այլ կարիքներից ելնելով, նախահաստատված ցուցակների հիման վրա
    • Հաճախորդների խնդիրների բացահայտում, արագ կարգաբերում, ինչպես նաև առաջադրված և չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին
    • Հաճախորդների հեռախոսազանգերով ստացված բողոքների և առաջարկների ընդունում և փոխանցում դիմում-բողոքները համակարգող աշխատակցին
    • Զանգերի կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն կրթություն
    • Հաճախորդների սպասարկման ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ
    • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
    • Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office, ՀԾ Բանկ համակարգ
    • Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ
    • Դինամիկ, արագ փոխվող միջավայրում աշխատելու ունակություն
    • Թիմում աշխատելու ունակություն
    • Հայերենի գերազանց իմացություն
    • Ռուսերեն կամ անգլերեն լեզուների լավ իմացություն

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30