Թափուր աշխատատեղեր
Պրոդուկտների մշակման և առաջխաղացման բաժնի ղեկավար
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել և իրականացնել մանրածախ պրոդուկտների ռազմավարությունն ու ճանապարհային քարտեզը՝ ներառյալ քարտերը, վճարումները և փոխանցումները, փաթեթային առաջարկները, առցանց վարկավորումը և այլ թվային ուղղվածությամբ պրոդուկտները։
- Պատասխանատու լինել պրոդուկտի ամբողջական կենսացիկլի համար՝ գաղափարից և բիզնես հիմնավորումից մինչև գործարկում, շարունակական օպտիմալացում, սպասարկում և պորտֆելի կառավարում։
- Ապահովել թվային վաճառքների արդյունավետությունը՝ ներառյալ հաճախորդների ներգրավման, կոնվերսիայի, ակտիվացման, օգտագործման և եկամտային KPI-ները։
- Ապահովել պրոդուկտների շարունակական սպասարկումն ու համապատասխանությունը՝ ներառյալ սակագների և գնագոյացման փոփոխությունները, կարգավորող և իրավական թարմացումները, քաղաքականությունների փոփոխությունները, պրոդուկտների պայմաններն ու դրույթները և այլ անհրաժեշտ փոփոխությունները։
- Մշտադիտարկել պրոդուկտների արդյունավետությունը, հաճախորդների հետադարձ կապը, շուկայի զարգացումները և կարգավորող պահանջները և նախաձեռնել անհրաժեշտ բարելավումներ կամ փոփոխություններ։
- Մշակել հաճախորդների համար գրավիչ առաջարկներ և շարունակաբար բարելավել թվային պրոդուկտների հաճախորդային ուղիներն ու փորձառությունը։
- Կառավարել պրոդուկտների տնտեսագիտությունը, գնագոյացումը, շահութաբերությունը և բիզնես հիմնավորումները։
- Համագործակցել Տեխնոլոգիաների, Թվային, Մարքեթինգի, Ռիսկերի, Համապատասխանության, Իրավաբանական, Գործառնությունների, Ֆինանսների և այլ շահակից ստորաբաժանումների հետ՝ նոր պրոդուկտների արդյունավետ ներդրման և պրոդուկտային փոփոխությունների իրականացման համար։
- Բացահայտել նոր պրոդուկտային, գործընկերային և աճի հնարավորություններ՝ հիմնվելով հաճախորդների կարիքների, շուկայի միտումների և տվյալների վրա։
- Ղեկավարել, զարգացնել և մոտիվացնել Growth Manager-ների թիմը։
Անհրաժեշտ պահանջներ
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան բիզնեսի, ֆինանսների, մարքեթինգի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 5 տարվա փորձ Growth, բիզնեսի զարգացման, կոմերցիոն կառավարման կամ հարակից ղեկավար պաշտոններում՝ բանկային, ֆինտեխ կամ վճարումների ոլորտում։
- Թիմերի կառավարման և չափելի բիզնես աճ ապահովելու ապացուցված փորձ։
- Գործարքային բիզնես մոդելների, բանկային տնտեսագիտության և հաճախորդի կենսացիկլի կառավարման խորքային իմացություն։
- Վերլուծական տվյալները կոմերցիոն գործողությունների ծրագրերի վերածելու կարողություն։
- Ուժեղ առաջնորդական, շահակիցների կառավարման և բանակցային հմտություններ։
- ՀՀ բանկային և վճարային ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն։
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացությունը պարտադիր է։
- Ռազմավարական մտածողություն – աճի տեսլական և կոմերցիոն ճանապարհային քարտեզ սահմանելու կարողություն։
- Առաջնորդություն և քոուչինգ – բարձր արդյունավետությամբ աճի թիմերի ձևավորում և զարգացում։
- Կոմերցիոն մտածելակերպ – արժեքի, եկամտի և շահութաբերության առավելագույնացում։
- Վերլուծական և տվյալահեն մոտեցում – ինսայթների օգտագործում աճն արագացնելու համար։
- Իրականացում և պատասխանատվություն – հավակնոտ աճի թիրախների ապահովում։
- Նորարարական մտածելակերպ – նոր գործընկերությունների և աճի մոդելների ստեղծում։
Դիմել թափուր հաստիքի համար
ԴիմումԹարմացված է` 13.02.2026 12:30