Թափուր աշխատատեղեր

Ֆինանսական խորհրդատու | Երևանի մասնաճյուղային ցանց

  • Աշխատանքային պարտականություններ

    • Մանրածախ վարկային, քարտային և փոքր բիզնեսի հաճախորդների ներգրավում, պահանջմունքների բացահայտում, ուղիղ և խաչաձև վաճառքներ՝ ՀԾ-Բանկ համակարգի կաղապարների օգտագործմամբ
    • Վարկային հայտերի ընդունում, ՀԾ-Բանկ համակարգում վարկի և գրավի ձևակերպում, վարկի տրամադրման կարգադրության ձևավորում, վարկային փաթեթների հավաքագրում
    • Պլաստիկ քարտերի բացում, վերաթողարկում և փակում
    • Հաճախորդների և աշխատավարձային նախագծերի ներգրավման նպատակով՝ պրեզենտացիաների իրականացում, Բանկի կողմից կազմակերպվող BTL-ակցիաներին և «Բանկը աշխատավայրում» միջոցառումներին մասնակցություն
    • Իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքվող վարկային գործարքների կազմակերպում և իրականացում
    • Ամսական վաճառքների պլանների կատարում
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսների, հաշվապահության և տնտեսագիտության ոլորտներում
    • Բանկային կամ հարակից ոլորտներում երկու տարվա աշխատանքային փորձ
    • Բանկային գործի և գործառնությունների, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
    • Վերլուծական մտածողություն
    • Հաղորդակցման հմտություններ
    • Թիմում աշխատելու ունակություն
    • Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
    • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
    • Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ-Բանկ համակարգի իմացությունը ցանկալի է
    • Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30