Թափուր աշխատատեղեր
Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման գծով ղեկավար
Աշխատանքային պարտականություններ
- Մոնիթորինգ և վերլուծություն՝ բանկի ընթացիկ և կանխատեսվող իրացվելիության դիրքի վերաբերյալ
- Բանկի կապիտալի համարժեքության, կառուցվածքի և կանխատեսվող դիրքի վերահսկում ու վերլուծություն
- Ակտիվների եկամտաբերության և պարտավորությունների ֆինանսավորման արժեքի գնահատում և վերլուծություն
- Ակտիվների և պարտավորությունների կառուցվածքի շարունակական վերլուծություն, գնահատում և վերահսկողություն
- ALCO-ի գործունեության արդյունավետ կազմակերպման և ապահովման աջակցություն
- Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարմանը (ALCM) վերաբերող ներքին և կարգավորող հաշվետվությունների՝ ժամանակին և բարձր ճշգրտությամբ պատրաստման ապահովում
- ALCM ոլորտին վերաբերող քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման, վերանայման և պարբերական թարմացման ապահովում
- Տվյալների և վերլուծությունների հիման վրա կառավարման որոշումների կայացմանն աջակցություն
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում
- Տվյալների վերլուծության գործիքների իմացություն՝ SQL, Python, Power BI
- Ֆինանսաբանկային հաշվետվությունների և հիմնական կարգավորող/նորմատիվային դաշտի լավ իմացություն
- ՀԾ-Բանկ համակարգի իմացություն
- Զարգացած վերլուծական և քննադատական մտածողություն
- Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն
- Առաջադրանքները սահմանված ժամկետներում պլանավորելու և կատարելու հմտություն
- Զարգացած հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու և բանակցելու կարողություն
Դիմել թափուր հաստիքի համար
ԴիմելԹարմացված է` 13.02.2026 12:30