Թափուր աշխատատեղեր

Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր

  • Աշխատանքային պարտականություններ

    • Զարգացնել և պահպանել ամուր հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների հետ
    • Վերլուծել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան բանկային պրոդուկտներ (վարկեր, առևտրի ֆինանսավորում, կանխիկ հոսքերի կառավարում և այլն)
    • Կառավարել կորպորատիվ հաճախորդների պորտֆելը՝ ապահովելով եկամտաբերություն և աճ
    • Պատրաստել վարկային և ոչ վարկային պրոդուկտների առաջարկներ
    • Վերահսկել հաճախորդների ֆինանսական ցուցանիշները և վարկային պայմանների պահպանումը
    • Իրականացնել խաչաձև վաճառքներ՝ բանկի շահութաբերությունը բարձրացնելու համար
    • Հետևել շուկայի զարգացումներին և մրցակիցներին։
    • Ապահովել համապատասխանություն ներքին քաղաքականություններին և կարգավորիչ պահանջներին
    • Հանդես գալ որպես հաճախորդի հիմնական ներկայացուցիչ Վարկային կոմիտեի շրջանակներում՝ ապահովելով հաճախորդի գործունեության, ֆինանսական վիճակի, բիզնես մոդելի և ֆինանսավորման նպատակների լիարժեք ու հիմնավորված ներկայացումը
    • Համագործակցել բանկի այլ ստորաբաժանումների հետ (իրավաբանական, գործառնությունների, ռիսկերի, ֆինասնական և այլն)
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտում
    • 3–7 տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ բանկինգում կամ ֆինանսական ոլորտում
    • Ֆինանսական վերլուծության և հաշվապահան հաշվառման իմացություն և վարկային գնահատման ուժեղ հմտություններ
    • Գերազանց հաղորդակցման և բանակցային ունակություններ
    • Հաճախորդակենտրոն մտածողություն և հարաբերությունների կառավարման հմտություններ
    • Բանկային պրոդուկտների և ֆինանսական շուկաների լավ իմացություն
    • MS Office ծրագրերի իմացություն
    • Անգլերենի և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմում

Թարմացված է` 13.02.2026 16:30