Թափուր աշխատատեղեր

Հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի սպասարկող | Երևանի մասնաճյուղային ցանց

  • Աշխատանքային գրաֆիկ՝

    հերթափոխային

  • Աշխատանքային պարտականություններ

    • ՀԾ-Բանկ համակարգում տարատեսակ վճարումների իրականացում և արագ դրամական փոխանցումների սպասարկում (ֆիզիկական և իրավաբանական անձանց համար)
    • Բանկային ծառայությունների (այդ թվում նաև վարկերի) վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ԱՔՌԱ հարցումների իրականացում
    • Քաղվածքների/տեղեկանքների տրամադրում
    • Գլխավոր դրամարկղից դեպի մյուս դրամարկղեր գումարի պահանջի/ավելցուկի հետվերադարձի ձևակերպում
    • Վարկային հայտերի ընդունում (սպառողական անգրավ վարկ, վարկային գիծ, առաջնակարգ գրավով վարկ), վարկի և գրավի ձևակերպում՝ սահմանված կաղապարներին համապատասխան, վարկային փաթեթների հավաքագրում
    • Սահմանված ամսական վաճառքների պլանների իրականացում
    • Բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացին մասնակցություն և, ՀՍԴԳ բաժնի պետի բացակայության դեպքում, ծրագրային ձևակերպման ապահովում
    • Բանկ-Հաճախորդ համակարգի սպասարկում
  • Անհրաժեշտ պահանջներ

    • Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսների և/կամ տնտեսագիտության ոլորտներում
    • Բանկային գործի և գործառնությունների, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
    • Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է
    • Հաղորդակցման հմտություններ
    • Թիմում աշխատելու ունակություն
    • Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
    • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
    • Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ-Բանկ համակարգի իմացությունը ցանկալի է
    • Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 13.02.2026 12:30