Թափուր աշխատատեղեր
Մարքեթինգային հաղորդակցությունների գլխավոր մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել ստեղծագործ գաղափարներ և ինտեգրված մարքեթինգային հաղորդակցման արշավներ՝ բանկային պրոդուկտների, ծառայությունների և կորպորատիվ նախաձեռնությունների համար
- Պլանավորել, համակարգել և իրականացնել մարքեթինգային արշավներ հաղորդակցման բոլոր ալիքներով
- Մշակել արշավների հիմնական հաղորդագրությունները, հաղորդակցման պլանները, բովանդակությունը և հաճախորդներին ուղղված նյութերը
- Սերտորեն համագործակցել Պրոդուկտների, Վաճառքների, Հաճախորդների փորձառության, Թվային, Մասնաճյուղային ցանցի, Մարդկային ռեսուրսների, Իրավաբանական, Համապատասխանության և այլ ստորաբաժանումների հետ՝ արդյունավետ մարքեթինգային հաղորդակցություններ ապահովելու նպատակով
- Աջակցել նոր պրոդուկտների թողարկմանը՝ մշակելով հաճախորդակենտրոն հաղորդագրություններ և շուկա դուրսբերման (Go-to-Market) հաղորդակցման ծրագրեր
- Համագործակցել գրաֆիկական դիզայներների և ստեղծագործական գործակալությունների հետ՝ բրենդի ինքնությանը համապատասխան տեսողական նյութեր մշակելու նպատակով
- Պատրաստել ստեղծագործական բրիֆներ (Creative Briefs) մարքեթինգային և հաղորդակցման նյութերի մշակման համար
- Կառավարել արշավների իրականացման ժամանակացույցը, շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը, համաձայնեցումները, անհրաժեշտության դեպքում՝ բյուջեն, ինչպես նաև ապահովել նախագծերի իրականացումը գաղափարից մինչև գործարկում
- Ապահովել բրենդի հաղորդագրությունների և տեսողական ինքնության հետևողական կիրառումը հաղորդակցման բոլոր ալիքներում։
- Վերլուծել արշավների արդյունքները, գնահատել արդյունավետությունը և ներկայացնել բարելավման առաջարկություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և բիզնես նպատակների վրա
- Հետևել շուկայի միտումներին, հաճախորդների վարքագծին և մրցակիցների գործունեությանը՝ նոր գաղափարներ և հաղորդակցման հնարավորություններ բացահայտելու նպատակով
- Նպաստել բանկի բրենդի զարգացմանը և հաղորդակցման չափանիշների շարունակական կատարելագործմանը
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցությունների, բիզնեսի կառավարման, հանրային կապերի կամ հարակից ոլորտում
- Առնվազն 2–5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգային հաղորդակցությունների, բրենդի կառավարման, գովազդի կամ հարակից ոլորտում
- Ինտեգրված մարքեթինգային արշավների մշակման և իրականացման փորձ
- Բովանդակության ստեղծման և քոփիրայթինգի գերազանց հմտություններ
- Պրոդուկտների կառավարման սկզբունքների իմացությունը կամ պրոդուկտային թիմերի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
- Հաճախորդի ճանապարհի (Customer Journey), պրոդուկտի դիրքավորման (Product Positioning) և շուկա դուրսբերման հաղորդակցությունների (Go-to-Market Communications) վերաբերյալ գիտելիքները ցանկալի են
- Գերազանց հաղորդակցման, ներկայացման և շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցության հմտություններ
- Ստեղծագործ մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և խնդիրների լուծման կարողություն
- Ռուսերեն կամ անգլերեն լեզվի լավ իմացություն
Դիմել թափուր հաստիքի համար
ԴիմելԹարմացված է` 13.02.2026 12:30