ԱնհատներինԲիզնեսին
Թափուր աշխատատեղեր

Հաճախորդի փորձառության մենեջեր

  • Աշխատանքային պարտականություններ

      • Հաճախորդի ուղու քարտեզագրման վերլուծություն և իրականացում՝ հայտնաբերելու շփման կետերը (touchpoints) և բարելավման կողմերը՝ հաճախորդների փորձառության ամրապնդման և բարելավման համար
      • Հաճախորդի փորձառության տվյալների վերլուծաբանի հետ համատեղ հավաքագրում, հաճախորդների արձագանքնեի վերլուծություն՝ հարցումների և այլ ուղիների միջոցով
      • Համապատասխան տվյալների տրամադրում Ուսուցման և զարգացման թիմին՝ հաճախորդների սպասարկման համար անհրաժեշտ վերապատրաստումներ կազմակերպելու նպատակով՝ ինչպես առաջնագծի, այնպես էլ առաջնագծի թիմերին աջակցող (support/back office) աշխատակիցների համար
      • Տարբեր թիմերի հետ համագործակցություն՝ հաճախորդների խնդիրներին արագ և արդյունավետ լուծումներ տալու համար
      • Հաճախորդների շահերի պաշտպանության բարելավումը ընկերության ներսում
      • Գործընթացների բարելավման կողմերի հայտնաբերում՝ հաճախորդների աջակցության և սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու համար: Սերտորեն համագործակցել բիզնեսի գործընթացների բարելավման թիմի հետ՝ անհրաժեշտ և համապատասխան փոփոխություններ իրականացնելու նպատակով
  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, մարքեթինգի, հոգեբանության և/կամ հարակից ոլորտում
      • Առնվազն 3-4 տարվա փորձ հաճախորդների փորձառության, սպասարկման որակի հսկողության/վերահսկման, հաճախորդների լոյալության/հավատարմության և պահպանման (retention) և/կամ հարակից ոլորտում
      • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում
      • Ուժեղ վերլուծական և լուծումներ առաջարկելու հմտություններ
      • Հաճախորդների արձագանքների (feedback) հետ աշխատելու ունակություն
      • Թիմային խաղացող
      • Հաճախորդակենտրոն/ հաճախորդամետ մտածողություն
      • Բարձր էմոցիոնալ ինտելեկտ
      • MS Office ծրագրեի տիրապետում
      • Ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում
  • Վերջնաժամկետ՝ 14.11.2024թ.

Դիմել թափուր հաստիքի համար

Դիմել

Թարմացված է` 07.05.2024 13:47

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից