ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

Խրախուսական մցանակներ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ ՝ հավաստի և բազմակողմանի տեղեկատվության համար:

16.05.2023

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի 2022 թվականի արդյունքները: Մրցույթի տարբեր անվանակարգերի հաղթողների անունները հրապարակվելուն զուգահեռ՝ հայաստանյան առևտրային բանկերի ներկայացուցիչներն իրենց նախընտրած նյութերի հեղինակներին շնորհել են խրախուսական մրցանակներ: Անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խրախուսական մրցանակներին են արժանացել «Լավագույն լրագրողական հոդված» անվանակարգում՝ Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Աստղիկ Փիլիպոսյանը, «Լավագույն վերլուծական հոդված» անվանակարգում՝ «Արմինֆո» լրատվական գործակալության ներկայացուցիչ Կարինե Մելիքյանը, «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում՝ Նարեկ Կարապետյանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Հաղորդակցությունների կառավարման վարչության պետ Մերի Հայրապետյանը կարևորեց այն, որ մրցույթին մասնակցելու հնարավորություն է տրվում ոչ միայն լրագրողներին, այլև վերլուծաբաններին և գիտնականներին, ինչն ընդլայնում է ոլորտի իրադարձությունների իրազեկման շրջանակը: Ուրախալի է նաև այն, որ առևտրային բանկերից մեկի կողմից «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում խրախուսական մրցանակի է արժանացել մեր բանկի Հաղորդակցությունների կառավարման վարչության Գովազդի բաժնի պետ Արման Տոնիկյանը: Շնորհավորում ենք բոլոր անվանակարգերի հաղթողներին և խրախուսական մրցանակի արժանացած մասնակիցներին:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 20.02.2024 10:17

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից