Apple Pay-ը հասանելի է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտապաններին
21.03.2023
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտապաններն այսուհետ հնարավորություն ունեն օգտվելու վճարման էլ ավելի հեշտ ու ապահով տարբերակից Apple Pay-ից: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտը հնարավոր է կցել Apple Pay-ին ABB Mobile կամ Apple Wallet հավելվածների միջոցով:Իսկ անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ը համադրելի է Touch ID կամ Face ID ֆունկցիա ունեցող iPhone-ների և iPad-ների, բոլոր տեսակի Apple Watch-երի և 2012թ-ից հետո արտադրված MacBook-երի հետ: Մանրամասների համար
+374 10 59 20 20 կամ Apple Pay ուղեցույց
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից