ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է անվտանգության, անցման-հսկման համակարգերի և մոնիթորինգային կենտրոնի արդիականացման, համակարգերի հնարավորինս ավտոմատացման, նոր ծրագրերի ներգրավման համար մրցույթ`

25.11.2022

Մրցույթի պայմաններն են՝

  1. Աշխատակիցների նույնականացում դեմքով և մուտքի-ելքի գրանցում աշխատաժամերի հաշվարկման նպատակով։
  2. Անձանց նույնականացում դեմքով, տեղաշարժի ցուցադրում։
  3. Բանկի ղեկավար անձանց և խնդրահարույց հաճախորդների ցուցադրում բանկի տարածք մուտք-ելք լինելիս։
  4. Տվյալների բազան վարելու հնարավորություն։
  5. Տրանսպորտային միջոցների նույնականացում ըստ պետհամարանիշների, թույլատրելի տրանսպորտային միջոցների համար ուղեփակոցը բացելու հնարավորություն և տրանսպորտային միջոցների բազայի վարման հնարավորություն։
  6. Անվտագության համակարգերի հետ ինտեգրվելու հնարավորություն: Հրդեհային, շարժման կամ այլ ահազանգերի դեպքում տվյալ սենյակի կամ տարածքի տեսախցիկի(ների) մեծ էկրանով ցուցադրելու հնարավորություն։
  7. Անցման-հսկման համակարգերի հետ ինտեգրվելու հնարավորություն: Բանկի աշխատակիցների մուտք-ելք լինելիս անցագրերից չօգտվելու դեպքում անցման-հսկման համակարգում տվյալ աշխատակիցների գրանցելու հնարավորություն։
  8. ԱԳՄ-ների և ԱԳՓՄ-ների հետ ինտեգրվելու հնարավորություն: ԱԳՄ-ներով և ԱԳՓՄ-ներով կատարվող գործարքների ցուցադրման հնարավորություն տվյալ ԱԳՄ-ի կամ ԱԳՓՄ-ի տեսախցիկի պատկերի վրա։
  9. Դրամահաշվիչ մեքենաների հետ ինտեգրվելու հնարավորություն: Գումար հաշվելու դեպքում դրամարկղային սենյակի ամբողջական ցուցադրման և դրամահաշվիչ մեքենայի ցուցմունքի ցուցադրման հնարավորություն տվյալ դրամարկղային սենյակի տեսախցիկի պատկերի վրա։
  10. Արտակարգ իրավիճակների դեպքում տվյալ տարածքի տեսախցիկի պատկերի մեծ էկրանով ցուցադրելու հնարավորություն:
  11. Ինֆորմացիայի արխիվացման և արխիվացված ինֆորմացիայից օգտվելու հնարավորություն 120 օր և ավել ժամկետով։
  12. Ավելի կարևոր նշանակություն ունեցող սենյակների տեսախցիկների տեսաձայնագրությունների ավելի շատ օրերի գրանցում, քան մնացած տեսախցիկներինը։
  13. Շարժի դեպքում տեսաձայնագրություն կատարելու և շարժից առաջ և հետո ժամանակահատված ընտրելու հնարավորություն։

Պահանջվող փաստաթղթեր.

• մրցույթի մասնակցության դիմում հայտ • կոմերցիոն առաջարկ • կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական) • գործընկեր կազմակերպությունների ցանկ

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 25-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:

Փակ ծրարի վրա պետք է նշվի.

• Մրցույթի անվանումը (անվտանգության, անցման-հսկման համակարգերի և մոնիթորինգային կենտրոնի արդիականացման, համակարգերի հնարավորինս ավտոմատացման նոր ծրագրերի ներգրավման համար մրցույթ) • «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը. • «Մրցութային հանձնաժողովին» գրառումը. • ՈՒղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2023 թվականի հունվարի 16-ը: Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Անվտանգության դեպարտամենտ +374 94 060774 հեռախոսահամարով:

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Նպատակը՝ անվտանգության, անցման-հսկման համակարգերի և մոնիթորինգային կենտրոնի արդիականացման, համակարգերի հնարավորինս ավտոմատացման նոր ծրագրերի ներգրավում ԱՌԿԱ սարքավորումների մոդելները՝ Անվտանգության համակարգ

  1. SATEL INTEGRA 24, 32, 64, 128, 256
  2. VERSA
  3. PERFEKTA
  4. MICRA

Անցման-հսկման համակարգ

  1. ZKTeco F22
  2. ZKTeco SF400
  3. ZKTeco INBIO460
  4. ZKTeco SC403
  5. ZKTecoF8

Տեսահսկման համակարգ Տեսաձայնագրիչներ HIKVISION

  1. DS-7316HUHI-K4
  2. DS-7216HUHI-K2
  3. DS-7608HI-ST
  4. DS-7616HUHI-F2
  5. DS-7208HUHI-K2
  6. DS-7604HI-ST
  7. DS-7608HUHI-F2
  8. DS-7608NI-K2
  9. DS-7616HI-ST
  10. DS-7216HQHI-SH
  11. DS-7716NI-ST
  12. DS-7716NI_E4

Տեսխցիկներ HIKVISION

DS-2CD2463G0-I, DS-2CD2432F-I, DS-2CD2420F-I, DS-2CD2412F-I, DS-2CD2420F-IW, DS-2CD2443G0-I, DS-2CD2442FWD-IW, DS-2CD1043G0-I, DS-2CD2132-I Տեսխցիկներ COMMAX Commax CNU-2M3AFX_V0_BU V3.1.8 Ընդհանուր 500 հատ IP տեսախցիկ 950 հատ analog տեսախցիկ

Դրամահաշվարկի մեքենաներ

  1. MIB / AXIOM
  2. Giesecke&Devrient BPS C1-F
  3. MAGNER 350
  4. SBM SB-2000S
  5. SBM SB-1100
  6. HITACHI IH-110
  7. COIN COUNTER HCS-3300
  8. SCAN COIN CONTOFAX S2

ԱԳՄ և ԱԳՓՄ-ներ

  1. NCR 6687
  2. NCR 5887
  3. NCR 5886
  4. NCR 6622
  5. NCR 6683
  6. NCR 6626
  7. NCR 5877
  8. SIGMA SC 800
  9. PERSONA 5887

Թարմացված է` 20.02.2024 10:17

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից