
Մեզ հետ երազելն ապահով է․ ՀՀ դրամով ավանդ՝ մինչև 10․5% տարեկան եկամտաբերությամբ
12.08.2025
Ամիօ բանկն իր հաճախորդներին առաջարկում է խնայողությունների դիմաց ստանալ մինչև 10․5% եկամուտ՝ AMIO Mobile հավելվածում ձևակերպված ՀՀ դրամով առցանց ավանդների համար։
Բանկի ավանդները հասանելի են և՛ ՀՀ ռեզիդենտ, և՛ ոչ ռեզիդենտ հաճախորդներին, իսկ ավանդների ձևակերպումը հնարավոր է թե՛ բանկի 34 մասնաճյուղերում, և թե՛ AMIO Mobile հավելվածում։
Ամիօ բանկում ֆիզիկական անձանց ավանդները՝
- հնարավոր է ներդնել 30,000 ՀՀ դրամից սկսած՝ նաև համալրման հնարավորությամբ,
- ընտրել տոկոսագումարների ստացման՝ հաճախորդին հարմար տարբերակներից մեկը՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի վերջում,
- ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությամբ ավանդատեսակը,
- ձևակերպվում են 31-1095 օր ժամկետով։
Ավանդից տոկոսագումարից գանձվող եկամտային հարկ՝ 10%:
Բարձր տոկոսադրույքից բացի Ամիօ բանկի ավանդատուն կստանա՝
- անվճար Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի ծավալից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր),
- արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում։
Ամիօ բանկը ձեզ կօգնի կատարել առաջին քայլերը խնայողությունների աշխարհում, ինչպես նաև հետագայում կառավարել և ավելացնել խնայողությունների դիմաց ստացվող եկամուտները։
Ի դեպ, վերջին 10 տարիների ընթացքում Ամիօ բանկը բանկային համակարգում առաջատարներից է՝ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելի ծավալով։
Ավանդների պայմաններին ծանոթացե՛ք հղմամբ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։