ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ BBB և D&O ապահովագրության նպատակով:
15.11.2022
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ:
Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը պահանջվող փաստաթղթերի հետ միասին փակ ծրարներով, վերջիններիս վրա նշելով ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները և գրառում «Մրցութային հանձնաժողովին», մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-16:45-ը ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ գտնվելու վայր
ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերությունները, որոնք իրականացնում են «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրություն» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն» (D&O):
Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման և հսկողության դեպարտամենտ (+37410) 59 20 38 հեռախոսահամարով:
Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.
• Դիմում-հայտ,
• Կանոնադրություն լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ), • Պետական ռեգիստրի գրանցման վկայականը
իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),
• ՀՎՀՀ (կրկնօրինակ),
• Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,
• Վերջին հաշվեու ժամանակաշրջանի համար հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,
• Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,
• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) տիպային պայմանագրեր,
• Տեղեկանք վերջին 2 տարիների ընթացքում «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով ապահովագրական դեպքերի քանակի և ապահովագրական հատուցումների գումարների վերաբերյալ,
• Տեղեկանք այլ բանկերի հետ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով վերջին 2 տարիների ընթացքում համագործակցության վերաբերյալ,
• Վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն,
• Գնային առաջարկ,
• Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ.
• «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով փորձի առկայություն, • «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) պայմանագրեր կնքվելու դեպքում ապահովագրավճարը մուտքագրվելու է ապահովագրական ընկերության` բացառապես «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հաշվին:
«Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով գնային առաջարկը պետք է ներառի հետևյալը.
1.Բանկային ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն. 2.Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրություն. 3.Մասնագիտական հատուցման ապահովագրություն. 4.Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կարող է վերոնշյալ բաժիններից ընտրել ապահովագրման ենթակա բաղադրիչները:
Թարմացված է` 23.06.2023 11:11