
Մեկ քարտ, շատ ուղիներ
26.03.2025
Քարտ՝ ցանկացած վայրում վճարումների, ինչպես նաև տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար։ Երկար սպասված Amio x Telcell համատեղ Visa քարտը բազմաֆունկցիոնալ է․ քարտով հնարավոր է կատարել բանկային գործարքներ, գնումներ, կանխիկացում բանկոմատներից և իհարկե գնել տրանսպորտային ուղետոմսերի փաթեթներ։
Առավելություններ և պայմաններ.
- Ամիօ բանկի բանկոմատներով և բանկի տարածքում տեղադրված վճարային տերմինալներով քարտը կարող ես համալրել անվճար,
- Ամիօ բանկի տարածքից դուրս՝ Telcell Terminal-ներով քարտի համալրումը կատարվում է 100 դրամ միջնորդավճարով, իսկ Telcell Wallet հավելվածում՝ անվճար,
- 14-ից 18 տարեկաններին քարտերը տրամադրվում են ծնողի համաձայնությամբ,
- քարտի տարեկան սպասարկման վճար՝ 1000 դրամ,
- քարտ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։
Amio x Telcell համատեղ Visa քարտը կարող եք պատվիրել Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղում։ Հարցերի դեպքում կարող ես զանգահարել Ամիօ բանկի զանգերի կենտրոն՝ (010) 592020։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։